«Երկիրը» գրում է.
«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման և դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված 3 հայ զինծառայողներից մեկը` Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը, մեր տեղեկություններով, զորակոչվել էր Գավառի զինկոմիսարիատից, իսկ զորացրվելուն մնացել էր ընդամենը 5 օր»,- ապա թերթը հավելում է.
«Զինվորը դեպքից երկու օր առաջ բարձր տրամադրությամբ զանգահարել էր տուն, և ասել, թե ինչ հագուստ գնեն իր համար»…: