«ՀԺ»-ն գրում է.
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ կրկին ընդհատակ էր անցել, նրա հետ կապվել չհաջողվեց: ԲՀԿ-ականները, որ մինչ այդ հերքում էին, թե Ծառուկյանը ստիպել է նրան՝ հրաժարականի դիմում գրել, արդեն ոչ պաշտոնապես հաստատում են, որ մոտակա օրերին նրա պաշտոնանկության մասին կհայտարարվի»:
«ՀԺ»-ն ընտրություններից 2-3 օր հետո գրել էր, որ Ծառուկյանը հրաժարվել է խոսնակից, իսկ անցյալ շաբաթ մամուլում լուր հայտնվեց, որ նա բարկացել է` տեղեկանալով, որ իր խոսնակն իրենից գաղտնի նախագահական նստավայր է այցելել»: