Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Անուշ Սեդրակյան. Ադաթների մահապարտն ենք

«Առաջին լրատվականը» ԵՊՀ դասախոս, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանից հետաքրքրվեց, թե մշակութային տեսանկյունից ի՞նչ նշանակություն կարող են ունենալ մայրաքաղաքի տարբեր փողոցներում, պատերին և հենասյուներին փակցված կրոնական տարբեր կազմակերպությունների, ազատ մամուլի նկատմամբ անհանդուրժողականություն քարոզող «Ո՛չ աղանդներին», «Ո՛չ ՀՀՇ-ական մամուլին» վերտառությամբ թռուցիկները:

Անուշ Սեդրակյանը կարծում է, որ մենք պարտվել ենք մեր պետականության մեջ, տարածական նկրտումների մեջ, մշակույթում և կայանում ենք միայն այստեղ-այնտեղ սփռվող գաղութների տեսքով: Իսկ աճող էմիգրացիայի ալիքը, ըստ նրա, միայն ավելացնում է գաղութները: Այդ պարտությունները, քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ, վկայում են, որ մեր ազգին միշտ բնորոշ է եղել սխալ օրենքների որդեգրումը ներքին և արտաքին քաղաքականության մեջ, ներքին բարոյահոգեբանական մթնոլորտում:

Անուշ Սեդրակյանը կարծում է, որ կան ադաթի մահապարտներ: «Նրանք, լինելով նոմինալ քրիստոնյա, քրիստոնեության հիմնական խնդիրը` մեղք գործելը և նրա համար փոխհատուցելու, ինչպես նաև` հանդուրժողականության մեխանիզմը, չեն յուրացրել: Նրանք պահում են մի քանի ադաթային միավորներ, որոնց մեջ է ա)միակրոնությունը, այլ կրոնների հանդեպ անհանդուրժողականությունը, բ) այլ ազգերի, էթնիկ միավորների նկատմամբ ագրեսիվությունը, գ) սոցիալական, ժողովրդավարական արժեքների նկատմամբ ներքին ատելությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Եվ երբ, ըստ վերլուծաբանի, հասարակության գիտակից մասը փորձում է արծարծել ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցը, հանդիպում է դիմադրության մեծամասնության կողմից: Անուշ Սեդրակյանը հիշեցնում է, որ անմիջապես հայտարարվում է, որ մեր ազգին բնորոշ չէ հեղափոխականությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները մեր մենթալիտետին բնորոշ չեն: «Այն ամենն, ինչ այսօր առնչվում է մոդեռն պետություն կառուցելու հեռանկարի հետ, հանդիպում է դիմադրության»,- ասում է Անուշ Սեդրակյանը:

Վերլուծաբանը տարակուսում է. «Եթե որևէ մեկը փորձում է կասկածի ենթարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այսօր կան անգամ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, որոնք հայտարարում են, թե` «առանց Ռուսաստանի մենք ո՞ւմ ենք պետք»»: Նույն կերպ, մեր զրուցակցի ասելով, նրանք արձագանքում են, թե մեր ազգին պահողը եկեղեցին է: Նա հիշեցնում է, որ ժամանակակից աշխարհում գործում է «ազգային պետություն» կոնցեպցիան: Վերլուծաբանի կարծիքով, եթե մենք չունենք պետական մշակույթ, պետաիրավական նորմալ կառույցներ, կարող ենք կորցնել մեր մշակութային դեմքը, լեզվական ինքնությունը, սահմանային ինքնությունը:

«Պետության կոլապսը հանգեցնելու է ողջ հայության կոլապսին»,- կարծում է վերլուծաբանը, որը նման թռուցիկների տարածումն այդ համատեքստում համարում է տրամաբանական: Անուշ Սեդրակյանը վտանգավոր է համարում առաջադեմ մտքի օտարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում