Այսօր Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկում է Անվտանգության քաղաքականության հարցերով միջազգային 47-րդ համաժողովը, որը տեղի է ունենալու փետրվարի 4-6-ը:
Համաժողովին մասնակցելու են համաշխարհային քաղաքականության մի շարք առանցքային դեմքեր` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քմեերոնը, Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՊԱՆ Գի Մունը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Քննարկվելու են միջազգային անվտանգության հիմնախնդիրները, որոնք այսօր օրակարգում են` Աֆղանստան, Իրաք: Վերջին պահին օրակարգում են հայտնվել նաև Եգիպտոսը և արաբական երկրներում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները:









































