ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այսօր մեկնում է Հնդկաստան բանակցություններ վարելու նպատակով, քանի որ Վաշինգտոնը ռազմավարական փոփոխություն է իրականացրել` ուշադրությունը կենտրոնացնելով Ասիայի վրա, և ԱՄՆ պաշտոնյաները Դելին դիտում են որպես հնարավոր գործընկեր:
Ինչպես հաղորդում է AFP-ն, վերլուծաբանների կարծիքով` վերջին շրջանում երկու երկրների միջև անվտանգության կապերը բարելավվել են, բայց ԱՄՆ-ը դեռևս պետք է դաշինք կնքի` ստուգելու նաև Չինաստանի դերը և զարգացնելու երկու երկրների տնտեսությունները:
Երկօրյա այցի ընթացքում Պանետան կքննարկի պաշտպանության ոլորտին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի պատերազմին և տարածաշրջանում Չինաստանի զարգացող տնտեսության ու ռազմական ուժին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները: Պանետան հանդիպում կունենա վարչապետ Մանմոհան Սինգհի հետ: