Հայաստանում կան 419 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ունեն 100 և ավելի աշխատակիցներ: Սա երևում է ՊԵԿ երեկ հրապարակած «Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների» ցանկից:
Ըստ այդմ` Հայաստանում ամենաշատ աշխատակիցներ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ` 7602 հոգի: Երկրորդ տեղում «Հայռուսագազարդն» է`5993 հոգի: Երրորդ տեղում «Հարավկովկասյան երկաթուղիներն» են` 4332 աշխատակից, չորրորդում` «ԱրմենՏելն» է` 3210 աշխատակից, իսկ հինգերորդում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 3138 աշխատակից:
Նշված ընկերություններին հաջորդում են «Հայփոստը» (3127), «Նաիրիտ Գործարանը»(3022), «Ղ տելեկոմը»(1868), «Հայջրմուղկոյուղին»(1842), «ՀԱԷԿ»-ը(1774), «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ-ն(1675):