Խորվաթիայի ընտրանու ռմբարկու Իվիցա Օլիչը, որ վնասվածք է ստացել նորվեգացիների հետ ընկերական հանդիպման ժամանակ, կարող է բաց թողնել «Եվրո-2012»-ը: Այդ մասին հայտնել է ազգային թիմի բժիշկը:
Օսլոյում տեղի ունեցած հանդիպման 48-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկած Օլիչն արդեն 72-րդ րոպեին լքեց այն` աջ ազդրի վնասվածք ստանալու պատճառով:
«Չեմ կարող երաշխավորել, որ Օլիչը հանդես կգա «Եվրո-2012»-ում: Բժշկական նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ մկանները չեն վնասվել: Սակայն ֆուտբոլիստն ավելի խոր հետազոտություն կանցնի Մյունխենում»,- հայտնել է բժիշկը AFP-ի թղթակցին:
32-ամյա հարձակվողը, որ վերջերս «Բավարիա»-ից «Վոլֆսբուրգ» է տեղափոխվել, լավատեսորեն է տրամադրված:
«Ես լավատես եմ: Բժշկական հետազոտությունների առաջին պատասխանները ցույց են տալիս, որ ես ի վիճակի կլինեմ խաղալ «Եվրո-2012»-ի հանդիպումներում: Պարզապես հարկավոր է սպասել բուժննման վերջնական արդյունքներին»,- ասել է ֆուտբոլիստը:
Եվրոպայի առաջնության խմբային փուլում Խորվաթիայի ընտրանին C խմբում հանդիպումներ կանցկացնի Իռլանդիայի (հունիսի 10-ին), Իտալիայի (հունիսի 14-ին) և Իսպանիայի(հունիսի 16-ին) ազգային հավաքականների հետ: