Ինչպես փոխանցում է ITAR-TASS գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն հատուկ առաքելությամբ մեկնում է Եգիպտոս և Քաթար: Երեկ Zaman-ը փոխանցել էր, որ նա մեկնելու է միայն Քաթար` քննարկելու այդ երկրի ղեկավարության հետ Լիբանանում և Եգիպտոսում ստեղծված իրավիճակը:
Մեկնելուց առաջ Դավութօղլուն հայտարարել է. «Մեզ համար կարևոր է, որպեսզի եգիպտական ժողովրդի կողմից առաջ քաշված պահանջներն իշխանության կողմից կատարվեն»: Նա նաև ավելացրել է, որ ժողովուրդը պետք է բավարար համարի իշխանության կողմից կատարված քայլերը:
Հիշեցնենք միայն, որ հունվարի Դավութօղլուն և թուրքական դիվանագիտությունը փորձել են միջնորդական դերակատարություն ստանձնել պաղեստինյան և լիբանանյան կարգավորման գործընթացներում, սակայն դրանք անհաջողության են մատնվել: