Thursday, 11 06 2026
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը

Մերոց պարտապանաց

Փաստ է, որ 88-ի Ղարաբաղյան շարժմամբ հայ ժողովուրդն իր ավանդն է ունեցել կոմունիստական ամբողջատիրության բանտից ժողովուրդների ազատագրման ընդհանուր գործում: Ուստի Սառը պատերազմում հաղթողները, համաշխարհային և տարածաշրջանային հավակնություններից զատ, բարոյական պարտավորություն ունեն հայ ժողովրդի ու նրա առաջնորդների հանդեպ: Նրանք նաև բարոյական ճնշումից ազատվելու համար են ձգտում մեծ քաղաքականությունն ազատել Ղարաբաղի խնդրից:

Հույսն առ այն, որ ԼՂՀ-ն ճանաչվելու է անկախ կամ միավորվելու է Հայաստանի հետ` վաղ թե ուշ իրականանալու է թե՛ քաղաքական-պետական գործիչների հմտության, թե՛ ժողովրդի հաստատակամության, թե՛ կայացած բանակի շնորհիվ, թե՛ նվաճված դիրքերի մի մասը զիջելու գնով, թե՛ այն պարզ պատճառով, որ աշխարհն ուզում է ինչ-որ կերպ իր երախտագիտությունը հայտնել մեզ` առաջին գծում կանգնածներիս: Այստեղից է բխում արևմտյան անուրանալի աջակցությունը, որը ցուցաբերվում է հայ ժողովրդին և նրա առաջնորդներին 1991-ից ցայսօր:

Ղարաբաղը Հայաստանին միավորելու ռեալ խոչընդոտ է ռուսական զորքերի ներկայությունը: Այսպիսի ռազմական դասավորության պայմաններում Ղարաբաղը Հայաստանին միավորելուց ամրանալու է ոչ թե Հայաստանը, այլ ընդամենը ռուսական ազդեցության գոտին: Տրամաբանական է, որ այդ հեռանկարը Արևմուտքին այսօր չի բավարարում, և այժմ նա չի շտապում կարգավորել հիմնախնդիրը:

Այդ պատճառով վերստեղծվում է ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը, որի հիմնական գործը լինելու է որոշակի ժամկետով ձգձգել Ղարաբաղի հարցի կարգավորումը: Եվ անսպասելի չէ, որ բոլոր երկրները կողմ են քվեարկում ԵԽԽՎ ենթահանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, բացի հայկական պատվիրակներից, որովհետև այս իրավիճակում միայն Հայաստանին ձեռնտու չէ արհեստական ձգձգումը:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների վատթար վիճակը, կառավարմանը ներգրավված խրտվիլակների ճչացող տգիտությունը և իհարկե, օտարալեզու դպրոցներ բացելու ստորությունը Ղարաբաղի հարցի կարգավորման կոնկրետ խոչընդոտներ են: Թվարկածները փաստում են մեկ բան. իշխանությունը զավթված է օտարի կողմից և նշանակված է դրածո վարչախումբ:

Ինչպես հայկական, այնպես էլ ամեն տեսակ դրածո վարչախմբերն ունեն ցածր վարկանիշ, գործում են տգետներից կազմված կոռումպացված համակարգում և իշխանությունը պահելու համար կեղծում ընտրությունները: Այդ պատճառով անցած տարի պարտադրվեց իրականացնել էլիտայի համար ռուսական դպրոցներ բացելու ազգադավ ծրագիրը, որպեսզի հայկական շահերին խորթ տգետներով և ռուսական ազդեցության գործակալներով վարչախումբը համալրելու համար ավելորդ ժամանակ չծախսվի:

Քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակումների պայմաններում շատ դժվար է միջազգային հեղինակավոր ատյանում հայանպաստ լուրջ որոշում ընդունելը. և պարզապես անհնարին է աշխարհաքաղաքական նշանակության վերաձևումներ կատարել և միջազգային իրավունքի ուժով ու պայմանագրերով ամրագրել Ղարաբաղի հայկական լինելը: Այս իրավիճակում ժողովրդին բացճակատ են անում 9 քաղբանտարկյալները: Նրանց սոսկ առկայությունն արդեն իսկ տպավորություն է ստեղծում, թե ժողովուրդն անհաշտ պայքար է մղում Անկախության և Ժողովրդավարության համար:

Պարզ է, որ Ղարաբաղի և իշխանության հարցերը լուծվելու են զուգահեռաբար՝ քայլերի հետևյալ հաջորդականությամբ: Առաջին հերթին քաղաքական օրակարգ է մտնելու ռուսական զորքերը տուն ուղարկելու հարցը: Այդպիսով գրեթե չեզոքացվելու են արտաքին ճնշումներն ու ռուսական հատուկ ծառայությունների ուղղակի միջամտությունները իշխանության ձևավորման գործընթացում:

Գաղութատիրոջն աշխատանքից ազատելուց հետո հնարավորություն է ստեղծվելու ձեռնամուխ լինել ժողովրդավարական հաստատությունների շինարարությանը, համակարգային բարեփոխումներին, համընդհանուր բարեկեցությանն ուղղված միջոցառումներին (ինչպես 1952թ. Եգիպտոսում): Ժողովրդավարություն հաստատելով, ազգային հարստությունների շահագործումը ժողովրդի բարեկեցությանն ուղղելով` բարձրանալու է իշխանության որակն ու վարկը, և նորմալանալու են դրածո վարչախմբերի փչացրած հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի հետ:

Ստեղծվելու է բարենպաստ միջավայր հավասար, փոխշահավետ համագործակցության և Սառը պատերազմի ավարտից մնացած պարտքերից ազատվելու համար: Հակառակ դեպքում այսօրվա տեմպերով ժողովրդական ակտիվությունը հակաընկճախտային հանրահավաքներում պարպելով, ազգային հարստությունները մսխելով ու ռուսներին ծախծխելով, արտագաղթելով ու ռուսական դպրոցներում հայերենն ուրանալով կվերանան ժողովուրդն էլ, նրանից ծնված առաջնորդն էլ: Եվ հարցերն ինքնին կփակվեն` ստացողի անհայտ բացակայության պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում