«Այն ինչ կատարվում է արաբական աշխարհում հատկապես Եգիպտոսում շատ կարևոր է: Հայաստանում գրում են միայն պատճառների մասին,բայց շատ ավելի կարևոր է հետևանքները»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բանախոսի գնահատմամբ, Եգիպտոսում գունավոր հեղափոխություն չէ, և հայտնի չէ` արդյո՞ք հեղափոխություն կլինի, թե՞ ոչ:
«Ամեն դեպքում Եգիպտոսը շատ կփոխվի, հետևաբար կփոխվի ամբողջ արաբական աշխարհը, մասնավորապես հեղափոխությունը կազդի Իսրայելի և Եգիպտոսի հարաբերությունների վրա: Դրա հետևանքով կմեծանա Իրանի ուժը»: Իսկանդարյանի կարծիքով, նման փոփոխություններ կկատարվեն նաև միջազգային քաղաքականության մեջ: