Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց

Ձկնաբույծներ-նախարարություն հակամարտությունը շարունակվում է

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության համատեքստում ձկնաբուծական տնտեսությունների գործունեության վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Արարատյան դաշտում ավելի քան 20 ձկնաբուծական տնտեսություն վարողներ:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով խնդրի կարևորությանը, նշել է. «Մեր խորհրդակցությունը նվիրված է ձկնաբուծությանը և, մասնավորապես, այն խնդրին, թե ինչպես ենք մենք ջրով ապահովում Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններին, ինչ խնդիրներ ունենք այդտեղ, և ինչ լուծումներ են առաջարկվում:

Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել էինք` պարզելու, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտում խորքային հորերի հետ կապված, քանի որ, մասնագետների կարծիքով, պետությունն այստեղ լուրջ անելիքներ ունի, և ցանկանում էինք այդ բոլոր խնդիրները քննարկել նաև ձեր մասնակցությամբ, որպեսզի ձեզ համար հստակ և հասկանալի լինի պետության քաղաքականությունն այդ բնագավառում և այն խնդիրները, որ համատեղ պետք է լուծենք:

Ցանկանում եմ նաև արձանագրել, որ 2010 թ. ձկնաբուծության ոլորտում մենք ունեցել ենք բավական լուրջ առաջընթաց: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարությունն ընդունել է մի քանի որոշումներ և նորմատիվ ակտեր, որոնք ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ ձկնաբուծության և, մասնավորապես, ձկան արտահանման համար»:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատյան դաշտում առկա խորքային հորերի փաստացի վիճակի և ջրօգտագործման օրինականության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին:

Նախարարը տեղեկացրել է, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման գործընթացի մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ դրանցում հիմնականում ջրափականներն անսարք վիճակում են, տեղադրված չեն ջրաչափիչ սարքեր, և չկան սանիտարական կամ անօտարելի գոտիներ:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, որի ընթացքում ձկնաբույծները ներկայացրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման գործընթացի հնարավոր ռիսկայնության և տեխնիկական խնդիրների վերաբերյալ:

Հնչեցված մտավախությունները փարատելու նպատակով վարչապետ Սարգսյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրապարակայնորեն` մյուս ձկնաբույծների ներկայությամբ, ջրաչափի տեղադրման փորձնական ծրագիր իրականացնել որևէ ձկնաբուծական տնտեսությունում` ցույց տալու համար ջրաչափի տեղադրման անվտանգությունը և ռիսկայնության բացակայությունը:

Լուսանկարը` Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում