Tuesday, 09 06 2026
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Մսրա Մելիքին պետք է Թահրիր հրապարակը

Կահիրեում գտնվող BBC հեռուստաընկերության միջազգային բաժնի խմբագիր Ջոն Սիմփսոնը հայտնում է, որ Ազգային թանգարանի մոտ բախումները կարծես թե դադարել են: Անսպասելիորեն, բայց այս «մարտում» շահել են հակակառավարական ուժերը, որոնք ամբողջ օրվա ընթացքում ստիպված էին դիմակայել անսպասելիորեն նրանց վրա մի քանի կողմերից հարձակում գործած նախագահ Մուբարաքին աջակցող ուժերին: Նրանց հաջողվել է նաև վերահսկողություն պահպանել Թահրիր հրապարակի նկատմամբ, որը դարձել է վերջին օրերի հակամուբարաքյան պայքարի կենտրոնատեղին:

Al-Jazeera-ի ուղիղ եթերում այս պահին ցուցադրվում են Թահրիրի մատույցների մարտերը:

Այս պահին Թահրիրում հավաքված են ընդդիմադիրները, սակայն նրանց մեծ մասը հրապարակի մուտքերի մոտ է, որտեղ այն պաշտպանում են հնարավոր նոր ներխուժումներից: Հրապարակ տանող բոլոր ճանապարհների վրա հրապարակից 300-400 մետր հեռավորության վրա կառուցվել են բարիկադներ:

Հայտնի է, որ ամերիկյան վարչակազմն անընդհատ հանդես է գալիս հայտարարություններով: Ակնհայտ է, որ Օբամայի վարչակազմը խուճապի նշաններ է ցուցաբերում, քանի որ հստակ դիրքորոշում չի արտահայտում տեղի ունեցողի վերաբերյալ, ինչը զայրացնում է ոչ միայն Մուբարաքի դեմ դուրս ելած եգիպտացիների մեծամասնությանը, այլև հենց ամերիկացիներին: Լրագրողներն անընդհատ պահանջում են Օբամայի և պետքարտուղարության խոսնակներին հստակ դիրքորոշում արտահայտել վերջին զարգացումների և Մուբարաքի գործողությունների վերաբերյալ:

Օբամայի վարչակազմի գործողությունները սուր քննադատության է արժանացրել «Սպիտակ տան լրագրողների ասոցիացիան», որը վարչակազմին մեղադրել է վերջին իրադարձությունների վերաբերյալ սուղ տեղեկություններ տրամադրելու համար:

Այն, որ Սպիտակ տունը շփոթված է, ապացուցում են Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսի խոսքերը, համաձայն որի` իրենք քննարկում են տարբեր սցենարներ, որոնք կարող են հետևել այս զարգացումներին: «Ես կարծում եմ, որ մի քանի օր առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք տեղի ունեցան երեկ: Մենք հետևում ենք այդ իրադարձություններին: Մենք պատրաստվում ենք հետագա զարգացումներին»,- ասել է Գիբսը:

Նրան նաև հարցրել են, թե արդյո՞ք Օբաման Մուբարաքին բռնապետ է համարում, ինչին Գիբսը պատասխանել է, որ «վարչակազմը հավատացած է, որ նախագահ Մուբարաքը հնարավորություն ունի աշխարհին ցույց տալու, թե ով է նա իրականում` ապահովելով այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի իր երկիրը»: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ, որի հետ քննարկել է Եգիպտոսի ճգնաժամը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Թվերը վիրավորների և սպանվածների վերաբերյալ տարբեր են: Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է 1 սպանվածի և 611 վիրավորների մասին: Twitter միկրոբլոգերի կայքում տեղեկություններ կան 3 սպանվածի և մի քանի հարյուր վիրավորների մասին: Ավելի վաղ ընդդիմությունը հայտնել էր 15 սպանվածի մասին:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բութրոս Բութրոս Ղալին, որը երկրի Մարդու իրավունքների պաշտպանն է, հայտնել է, որ անհրաժեշտ է բոլոր սպանվածների գործերով քննություն անցկացնել` որպեսզի պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Այսօր խոսել է նաև Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Հուսամ Զաքին, որը խոսել է արտաքին ուժերի ճնշման և նրանց հայտարարությունների անթույլատրելիության մասին:

Հիշեցնենք, որ այսօր օտարերկրյա շատ ղեկավարներ պահանջել էին, որպեսզի Մուբարաքը որքան հնարավոր է արագ իրականացնի իշխանության հանձնումը ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություններին:

Al-Jazeera-ի ուղիղ եթերում քիչ առաջ խոսում էր Եգիպտոսի հնությունների նախարար Նուրեդդին Աբդուլսամադը, որը հայտարարեց, որը Մուբարաքը պետք է հրաժարական տա` մեղադրելով նրան «Եգիպտոսն այրելու մեջ»: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք չգիտեն հստակ, թե ինչեր են գողացվել Կահիրեի Ազգային թանգարանից, բայց նաև ավելացրեց, որ կորուստները մեծ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում