Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թունջելիում (նախկին Դերսիմ) առևանգել են ճանապարհին աշխատող 4 մարդու: Այս մասին հայտարարել է Թունջելիի փոխնահանգապետ Ալի Գյուլդօղանը:
Վերջինիս խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ընդգծելով, որ PKK-ն այրել է աշխատավորներին փոխադրող ավտոմեքենան և առևանգել դրանում գտնված 5 մարդկանցից 4-ին, իսկ մեկին ազատ է արձակել: Գյուլդօղանը հայտարարել է, որ աշխատավորների առևանգումից հետո տարածաշրջանում իրականացվել են օդային աջակցությամբ լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ PKK-ի զինյալներն Իգդիրում առևանգել էին 10 մարդու: