Tuesday, 21 05 2024
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել
13:30
ԵՄ-ը մտադիր է բանակցություններ սկսել Մոլդովային և Ուկրաինային ընդունելու շուրջ
Պետական բյուջեի գիտության գծով ծախսերը թերակատարվել են
13:00
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը

«Ադրբեջանը փրկում է Իսրայելի ռազմական արդյունաբերությունը». իսրայելական մամուլ

Ադրբեջանական 1news.az-ը, վկայակոչելով իսրայելական Izrus-ին, հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Israeli Aerospace Industries (IAI) կոնցեռնի կողմից սպառազինության խմբաքանակի գնումը նրան փրկել է խոշոր վնասներից՝ կապված զենքի վաճառքի շուկայի կտրուկ կրճատման հետ:

Արևմտյան երկրները սկսել են ավելի քիչ սպառազինություն և քաղաքացիական սարքավորում (ոչ մեծ քաղաքացիական ինքնաթիռների շարժիչներ) գնել Իսրայելից՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ: 2012 թվականի սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու IAI-ի միջև կնքվեց 1.6 միլիարդ դոլարի ռազմական արտադրանքի գնման մասին պայմանագիր, ինչն իսրայելական ընկերությանը փրկեց ֆինանսական լուրջ դժվարություններից:

Այս տարվա առաջին եռամսյակում IAI-ի մաքուր շահույթն աճեց 16 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ՝ կազմելով 54 միլիոն դոլար: Ադրբեջանի ու IAI-ի միջև գործարքի մասին հայտնի դարձավ փետրվարին: Խոսքը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նորագույն համակարգերի մատակարարման մասին է:

Դրա հետ մեկտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իսրայելցի մասնագետները կժամանեն Ադրբեջան՝ տեղի իրենց գործընկերներին սովորեցնելու համար նոր ռազմական համակարգերի հետ աշխատանքը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ադրբեջանական մամուլը գրել էր, թե Իսրայելն Ադրբեջանի հետ կնքել է ևս մեկ խոշոր ռազմական գործարք: Իսրայելական «Ավիացիոն արդյունաբերության» կոնցեռնն Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման մասին:

Նշվում էր, որ կողմերը բավական երկար են բանակցել տվյալ խնդրի շուրջ և, ի վերջո, բանակցությունները հաջողությամբ են պսակվել: Խոսքը մի գործարքի մասին է, որը գերազանցում է Թուրքիայի հետ կնքված նմանատիպ համաձայնագիրը, որը մասնագետները գնահատել էին 300 միլիոն դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում