Այսօր Վարդան Օսկանյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Զրույցը ծավալվել է խորհրդարանական ընտրություննների, դրանց արդյունքում ձևավորված նոր քաղաքական իրավիճակի շուրջ: Հանդիպման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հարցն էր և դրա շուրջ հնարավոր զարգացումները, հակամարտության կարգավորման գործում Եվրոպական Միության դերը:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, տարածաշրջանային խնդիրներ: