Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր Չանքայա նախագահական նստավայրում հանդիպել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպումը տևել է 45 րոպե: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում: Հանդիպման մանրամասների վերաբերյալ ոչինչ չի նշվում: