Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Արթուր Սաքունց. Դա բնորոշ է վաղ միջնադարի ինկվիզիցիային

ՀՀ քաղաքացիների համար այլևս նորություն չեն Երևանի տարբեր փողոցներում պատերին ու հենասյուներին «Մեկ ազգ» կոչվող կուսակցության փակցրած թռուցիկները`«Ո՛չ ՀՀՇ-ական մամուլին», «Ո՛չ աղանդներին», «Ո՛չ լևոնական աղանդին» և նմանաբովանդակ այլ հայտարարություններով:

Իրեն գոնե Սահմանադրությամբ ժողովրդավարական հռչակած և Եվրոպայի խորհրդին տասը տարվա անդամակցության փորձ ունեցող երկրում որքանո՞վ է նորմալ այս երևույթը, և ինչու՞ է այն անտարբերության մատնվում ՀՀ իշխանությունների կողմից:

Եվ սա այն դեպքում, երբ ընդդիմության` հանրահավաքների մասին իրազեկող թռուցիկներ բաժանող երիտասարդներին ոստիկանության բաժիններ քարշ տալը, կալանավորելն ու նրանց շինծու քրեական հոդվածներով դատելը սովորական երևույթ են դարձել մեր առօրյայում:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ հիշեց, որ 2006 թ., երբ ինքը պաշտպանում էր Եհովայի վկաների իրավունքները, «Մեկ ազգ» կոչվող կուսակցության ներկայացուցիչներն իրեն էլեկտրոնային հասցեով նամակ էին ուղարկել` «Մա՛հ Արթուր Սաքունցին» վերտառությամբ:

Նրա կարծիքով, այդօրինակ թռուցիկներ տարածելու նպատակն է ճնշել և անհանդուրժող վերաբերմունք ձևավորել կրոնական տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև այն լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ, ովքեր պաշտպանում են խղճի ազատությունը և պայքարում խտրականության դրսևորումների դեմ:

Արթուր Սաքունցը նշեց, որ այդ քայլերը նպատակ ունեն նաև ապահովելու Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլ դիրքը հայ իրականության մեջ:

Իրավապաշտպանը այդ թռուցիկները տարածելը բնութագրեց որպես կրոնական ծայրահեղություն: Նա կարծում է, որ այդ թռուցիկներ տարածողները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության:

Ըստ իրավապաշտպանի՝ հակառակ Սահմանադրության կրոնական, քաղաքական անհանդուրժողականություն քարոզող այդ թռուցիկների տարածումը ցույց է տալիս, որ մեր երկրում առկա է խոր ճգնաժամ:

«Կրոնական մոնոպոլիզմը դրսևորվում է նաև քաղաքականության մեջ: Ինչպես միջնադարում կաթոլիկ եկեղեցին էր ձգտում իր մենիշխանությունը հաստատել քաղաքական, տնտեսական և հոգևոր ոլորտներում, այնպես էլ այսօր այդպես է վարվում Հայ առաքելական եկեղեցին: Դա վաղ միջնադարի ինկվիզիացիային բնորոշ գործելակերպ է »,- ասում է մեր զրուցակիցը:

Նրան մտահոգում է, որ այդ երևույթները համարժեք վերաբերմունքի չեն արժանանում ՀՀ իշխանությունների կողմից:

Արթուր Սաքունցին մտահոգում է, որ անցյալ տարի Վանաձորում ապրիլի 24-ին մարդիկ ջահերով երթ էին անում «Մա՛հ թուրքերին» վանկարկելով, և այդ երթն անողներին ուղեկցում էին պետավտոտեսչության մեքենաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում