Tuesday, 07 05 2024
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Դենիս Ռոդմանին դատապարտել են ուղղիչ աշխատանքների

Հայտնի ամերիկյան բասկետբոլիստ Դենիս Ռոդմանին դատապարտել են 104 ժամվա ուղղիչ աշխատանքի՝ ալիմենտների չվճարման համար: Ռոդմանի դեմ նաև սահմանվել է 3 տարի պայմանական ժամկետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Դենիս Ռոդմանը նախկին կնոջը պարտք է 800 հազար դոլար, որը պետք է հատկացներ երկու երեխաների խնամքի համար: Դատական գործընթացի ժամանակ բասկետբոլիստը բազմիցս հայտարարել է, որ ինքը գումար չունի՝ ալիմենտներ վճարելու համար: 51-ամյա Ռոդմանի խոսքով՝ ինքը ստիպված մասնակցում է Ասիայի և Եվրոպայի ցուցադրական խաղերին՝ ալիմենտների վճարման համար գումար հայթայթելու նպատակով:

Ռոդմանը նշել է, որ չի չարանում նախկին կնոջ նկատմամբ այն բանի համար, որ նա դատարան է դիմել: Բասկետբոլիստը հայտարարել է, որ ուղղիչ աշխատանքներն իր համար մեծ խնդիր չեն:

Դենիսն ու Միշելը ծանոթացել էին 1999 թվականին: Մեկ տարի անց, լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Դի Ջեյը, իսկ 2001-ին դուստրը՝ Տրինիտին: Դենիսն ու Միշելն ամուսնացել են 2003-ին, սակայն մեկ տարի անց, մարզիկի կինը ապահարզան է պահանջել:

Ռոդմանը NBA-ի՝ Բասկետբոլի ազգային ասոցացիայում հանդես է եկել «Detroit Pistons»-ի,«San Antonio Spurs»-ի,«Chicago Bulls»-ի, «Los Angeles Lakers»-ի և «Dallas Mavericks»-ի կազմում: Մարզիկը 5 անգամ դարձել է ասոցացիայի չեմպիոն՝ անցկացնելով ավելի քան 900 խաղ: 2011-ին նա ներկայացվել է NBA-ի փառքի սրահում:

Ռոդմանը մի քանի անգամ տարբեր պատճառներով, այդ թվում՝ բռնաբարության կասկածանքով, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում