Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և համասեփականատեր Մարկ Ցուկերբերգի անունն այլևս չկա աշխարհի 40 ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նա լքել է ցուցակն այն բանից հետո, երբ բորսային շուկայում նրա ընկերության բաժնետոմսերի արժեքն իջել է 29 դոլարից: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, դեռևս մայիսի 25-ին Ցուկերբերգի կարողությունը գնահատվում էր 16,2 միլիարդ դոլար, սակայն նախօրեին այն կրճատվել է մինչև 14,7 միլիարդ:
Երեկ ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել էր 9,6%-ով և վաճառվել 28,84 դոլարով: IPO-ի մեկնարկի պահից Facebook-ի կապիտալիզացիան կրճատվել է 24%-ով և կազմում է 79,1 մլրդ դոլար: Ընկերությունը բորսային շուկա դուրս եկավ մայիսի 18-ին: Առաջին օրը մեկ բաժնետոմսի արժեքը 38 դոլար էր: Արժեթղթերի անկումն արդեն երկրորդ օրը նկատելի էր: Մայիսի 19-ին մեկ բաժնետոմսն արժեր 34 դոլար: