Վերջին երկրաշարժերից Իտալիայում վնասվել է Մոդենա քաղաքի մոտ գտնվող պահեստը, որտեղ պահվում է մի քանի հազար խոշոր գլուխ պարմեզան տեսակի պանիր: Դրացից շատերը վնասվել են: Դելիկատեսի յուրաքանչյուր գլուխն արժե 800 դոլար: Արտադրողները ցանկանում են հապճեպ, կես գնով վաճառել արտադրանքը՝ կորուստները սահմափակելու նպատակով: Երկրաշարժի հետևանքով պանրագործության կրած վնասը վիթխարի է:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, տարերային աղետից տուժած պահեստում գտնվել է պարմեզանի համաշխարհային շուկայի արտադրանքի 10 տոկոսը:
Առանց երկարաշարժի էլ պարմեզանի արտադրությունը լավ ժամանակներ չէր ապրում: Վերջին 5 տարում ավելի քան 100 արտադրող սնանկացել է: