Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Եթե Սերժ Սարգսյանն ուզենա

Հայաստանում ընդունված բարի ավանդույթ է, որ ամեն մի համապետական ընտրությունից առաջ նախաձեռնվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխում, և սկսվում են քննարկումներ այդ կապակցությամբ: Քաղաքական ուժերն ու գործիչները միմյանց հերթ չեն տալիս մեկը մեկից լավ առաջարկություններ անելու համար՝ հավաստիացնելով, որ հենց իրենց առաջարկությունները կնպաստեն ընտրակեղծարարության դեմ պայքարին և ընտրություններն ազատ, արդար ու օրինական դարձնելուն:

Ցավալին այն է, որ այդ խոսակցություններին ու քննարկումներին հաճախ ներգրավվում են նաև մարդիկ, ովքեր ունեն քիչ թե շատ լուրջ քաղաքական գործիչների համարում:

Բանն այն է, որ լուրջ քաղաքական գործիչը չի ներգրավվի նմանօրինակ խոսակցությունների և քննարկումների մեջ, որովհետև շատ պարզ ու հստակ է, որ այդ խոսակցություններն ու քննարկումները հաճույքով նախաձեռնում է իշխանությունը, որպեսզի թոզ փչի թե՛ եվրակառույցների, թե՛ հասարակության աչքերին՝ ցույց տալով՝ իբր պատրաստակամ է կատարել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որպեսզի երկրում ազատ ու արդար ընտրություններ անցկացվեն:

Լուրջ մարդու համար պարզ է, որ Հայաստանում արդար և ազատ, օրինական ընտրությունների բացակայությունը պայմանավորված է ոչ թե ընտրական օրենսդրության անկատարությամբ, այլ ընդամենը իշխանության կամքի բացակայությամբ:

Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ապա Հայաստանում հենց վաղը կարող են տեղի ունենալ ազատ, արդար և օրինական ընտրություններ, և եթե Հայաստանում այդպիսի ընտրություններ տեղի ունենան, ապա բոլորը կտեսնեն, որ ներկայիս օրենսդրությունը լիովին բավարար է այդպիսի ընտրությունների ապահովման համար:

Պետք է միայն, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ունենա:

Բայց Սերժ Սարգսյանն այդպիսի ցանկություն չի կարող ունենալ, քանի որ այդ դեպքում նա կանգնելու է իշխանությունը կորցնելու ռեալ վտանգի առաջ: Իսկ նրա իշխանությունն այնպիսին չէ, որ կորցնելու համար անհանգստություն չլինի: Չէ՞ որ այդ իշխանությունը կառուցված է համատարած անօրինականությունների, կոռուպցիայի, ամենաթողության վրա:

Այդպիսի իշխանությունից նույնիսկ եթե հոգնում են, այդքան հեշտ չեն կարողանում հրաժարվել, որովհետև այդ դեպքում սպառնալիք է դառնում ոչ միայն հասարակությունը, որը կարող է քեզ օրինական պատասխանատվության ենթարկել` դատարանի առաջ կանգնեցնելով գործած անօրինականությունների կամ դրանց հովանավորման համար, այլ սպառնալիք է դառնում նաև քո իսկ շրջապատը, որ նույնպես ունի համանման վախեր, և նույնիսկ ավելի մեծ վախեր, որովհետև եթե նախկին նախագահների համար գործում են երաշխիքների՝ այսպես ասած՝ չգրված մեխանիզմներ, ապա նրանց շրջապատի համար նման մեխանիզմներ գոյություն չունեն:

Այնպես որ, անկասկած է` Սերժ Սարգսյանը եթե ուզի էլ, նրա շրջապատը թույլ չի տա գնալ ազատ ու արդար ընտրություն անցկացնելու: Հասարակական, փորձագիտական բոլոր ռեսուրսները պետք է ուղղել այդ դիլեմայի հանգուցալուծումը գտնելուն, ոչ թե վատնել Ընտրական օրենսգրքի անպտուղ բարեփոխումների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում