Աշխարհում հազվագյուտ ադամանդներից մեկը՝ 12,04 կարատ կշռող Martian Pink-ը, Հոնգկոնգում՝ Christie’s աճուրդի տանը, վաճառքի կհանվի:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այն կդառնա պատմության մեջ աճուրդում վաճառված խոշորագույն վարդագույն ադամանդը: Կազմակերպիչներն ակնկալում են աճուրդից 8-12 միլիոն դոլար ստանալ:
Հիշեցնենք, մայիսի 17 Beau Sancy ադամանդը, որը պատկանել էր եվրոպական թագավորական 4 տների, Sotheby’s-ում վաճառվեց 9,5 մլն դոլարով՝ դառնալով աճուրդում վաճառված ամենաթանկարժեքը «պատմական» ադամանդը: