Ավստրալիայի իշխանություններն իրականացնում են տարհանում երկրի հյուսիս-արևելքում, քանի որ ուժեղ ցիկլոն է մոտենում երկրի տարածքին:
Կանխատեսվում է, որ «Յասի» անունը կրող ցիկլոնը Ավստրալիայի տարածքում «իր գործը» կանի փետրվարի 2-ին:Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սպասվում է, որ ծովի մակարդակը կբարձրանա առնվազն երկու մետրով: Ենթադրվում է, որ ամենաշատը կտուժի Քերնս քաղաքը, որը գտնվում է ծովի մակաևույթից ցածր հատվածում:
Հիշեցնենք, որ այս տարի հունվարին Ավստրալիայում տեղի են ունեցել ջրհեղեղներ, որոնք աննախադեպ են եղել այս երկրի համար: Դրանց հետևանքով զոհվել է 35 մարդ, ավելի քան 30,000 տուն է ավերվել: Իսկ ջրհեղեղների տարածքն ավելին է եղել, քան Ֆրանսիայի և Գերմանիայի տարածքները միասին վերցրած:








































