Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Օբաման Մուբարաքին կոչ է արել անհապաղ սկսել իշխանափոխության գործընթացը

Երեկ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ելույթից հետո, ավանդույթի համաձայն, նրան է զանգել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` քննարկելու երկրի ներքաղաքական զարգացումների վերջին զարգացումները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Հեռախոսազրույցի մասին հայտնել է ինքը` Օբաման, Եգիպտոսի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ հատուկ հայտարարության ժամանակ:

Օբաման ասել է, որ անհապաղ պետք է սկսել խաղաղ իշխանափոխության գործընթաց, որի արդյունքը պետք է լինի երկրում արդար և ազնիվ նախագահական ընտրությունների անցկացումը:

Նա շեշտել է, որ դա պետք է անել «վճռականորեն, ընդդիմադիր կուսակցությունների ներգրավմամբ, սակայն՝ խաղաղ պայմաններում»:

ԱՄՆ նախագահն ասել է, որ Մուբարաքը գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունը և այն, որ փոփոխություններն անխուսափելի են:

Օբաման նաև շեշտել է, որ Եգիպտոսի ապագան պետք է որոշեն եգիպտացիները, և ոչ ոք իրավունք չունի միջամտել այդ գործընթացներին:

«Բայց մենք պետք է հավատարիմ մնանք հիմնական արժեքներին, այդ թվում` Եգիպտոսի ժողովրդի խաղաղ հանրահավաքների, արտահայտման ազատության և տեղեկատվության ստացման ազատության իրավունքին»,- ավելացրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Տեղեկացնենք նաև, որ Մուբարաքի ելույթից հետո խոսել է նաև ընդդիմության առաջնորդ Մուհամադ Ալ-Բարադեին` հայտնելով, որ ցուցարարների պահանջներին ընդառաջ գնալու Մուբարաքի հայտարարությունները երկրի ծեր ղեկավարի հերթական հնարքն են, որպեսզի ավելի երկար մնա իշխանության:

Նա կրկին ասել է, որ պահանջում է նախագահի հրաժարականը: Իսկ իր առաջադրման մասին հարցին պատասխանել է, որ դա իր առաջնային խնդիրների թվում չէ: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Հիշեցնենք, որ կեսգիշերին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել է, թե պատրաստվում է հանգստի գնալ միայն նախագահի ժամկետի լրանալուց հետո` այս տարվա աշնանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում