Երեկ Հոսնի Մուբարաքի ելույթից հետո երկրի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բախումներ Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ակնհայտ է, որ Մուբարաքի ելույթն է, որ հրահրել է նման բախումներ:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել է, որ այսօր կեսգիշերին Եգիպտոսի գործող նախագահը հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել, որ կհեռանա միայն աշնանը, երբ կկայանան հաջորդ նախագահական ընտրությունները` շեշտելով, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը:
Դրանից անմիջապես հետո Կահիրեի կենտրոնում, որտեղ հավաքված են Մուբարաքի հրաժարականը պահանջող ցուցարարները, տեղի են ունեցել բախումներ Եգիպտոսի նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև:
Ակնհայտ է, որ բախումները սադրել են իշխանությունները, քանի որ արդեն 8 օր շարունակ նրա հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ ոչ ոք հանդես չէր եկել: Եղել էին փոքրաթիվ ցույցեր, որոնք Մուբարաքից պահանջում էին մնալ իշխանության գլուխ, սակայն գործը բախումների չէր հասել:
Նմանատիպ բախումներ եղել են նաև Եգիպտոսի մյուս խոշոր քաղաքում` Ալեքսանդրիայում, ինչպես նաև Պորտ Սայիդում:
Այս իրավիճակը կարող է ընդդիմության հանրահավաքները ճնշելու հնարավորություն տալ իշխանություններին` պատճառաբանելով դա կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների անթույլատրելիությամբ և երկրի անվտանգությանը սպառնացող վտանգով
Այս մասին տեղեկացնում են Associated Presse, Reuters գործակալությունները, BBC հեռուստաընկերությունը:







































