Wednesday, 10 06 2026
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Յո՞ երթաս, սղա՛ճ

Գնաճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալները գնալով ավելի վատթար են դառնում: Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2011թ. հունվար ամսվա սղաճի ինդեքսները, որոնց համաձայն 2011թ. հունվարին, 2010թ. հունվարի համեմատ (տասներկուամսյա գնաճ), գները աճել են 10.6%-ով:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս` 2010թ. դեկտեմբերին, տասներկուամսյա գնաճը կազմել էր 9.4%: Շեշտենք նաեւ, որ սոցիալապես անապահով խավի վրա հատկապես մեծ ազդեցություն ունեն նախեւառաջ պարենային ապրանքների գները, հետո նոր սպառողական ապրանքների մյուս 4 խմբերը (սպառման ապրանքներ, ոգելից խմիչք եւ ծխախոտ, ոչ պարենային ապրանքներ, ծառայություններ):

Որովհետեւ որքան մարդը սոցիալապես անապահով է, այնքան իր ծախսերի կառուցվածքում պարենային ապրանքների տեսակարար կշիռը մեծ է: Իսկ պարենային ապրանքների տասներկուամսյա գնաճը 2011-ի հունվարին կազմել է 17.1%: 2010-ի դեկտեմբերին այն դեռ 14% էր: Հիմա կարող ենք համեմատել 2011-ի հունվարի թոշակների, նպաստների, աշխատավարձերի աճի չափը եւ պարենային ապրանքների գների այս` 17.1% աճը:

Պատկերն ակնհայտ է եւ ցույց է տալիս, որ աղքատությունը Հայաստանում շարունակում է մեծանալ, իսկ կենսամակարդակը` անկում ապրել: Ընդ որում` որքան անապահով է մարդը (ընտանիքը), այնքան ավելի մեծ է նրա կենսամակարդակի անկումը:

Գների աճն ավելի ակնհայտ ցույց տալու համար համեմատենք 2011-ի եւ 2010-ի հունվար ամսվա մի քանի ապրանքատեսակների միջին գները: Եթե 1 կգ խնձորը 2010-ի հունվարին Երեւանում ուներ 480 դրամ միջին գին, ապա այս տարվա հունվարին 1 կգ խնձորի միջին գինը կազմել է 1390 դրամ, այսինքն` մոտ երեք անգամ ավելի թանկ: 1 կգ տանձը 2010-ի հունվարին ունեցել է 771 դրամ միջին գին, 2011-ի հունվարին` 1220 դրամ: Աճը կազմում է մոտ 60%:

Մանդարինի միջին գինը 2010-ի հունվարին Երեւանում կազմել է 560 դրամ, 2011-ի հունվարին` 647 դրամ (աճը կազմում է 15.1%): Ընդհանուր առմամբ միրգը նախորդ ամիս թանկացել է 29%-ով, բանջարեղենը` մոտ 25%-ով: 1 կգ կարտոֆիլի միջին գինը 2010-ի հունվարին 114 դրամ էր, 2011-ի հունվարին` 269 դրամ (աճը կազմում է 236%): Կաղամբի 1 կգ-ի միջին գինը 2010-ի հունվարին 119 դրամից 2011-ի հունվարին կազմել է 186 դրամ (աճը կազմում է 56.3%):

Ի՞նչ են ասում մեր իշխանությունների զանազան ներկայացուցիչները ասուլիսների ժամանակ բարձր գնաճի վերաբերյալ հարցերին պատասխանելիս: Նրանք անմիջապես հիշում են Կենտրոնական բանկին, հետո ասում են` միջազգային շուկաներում գները աճել են, մեր գյուղատնտեսությունն էլ անկում է ապրել:

ԿԲ-ի հետ կապված պետք է նշել, որ եթե ԿԲ գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, դա չի նշանակում, թե գների կայունության ապահովումը միայն ԿԲ խնդիրն է: ԿԲ-ն զբաղվում է գների կայունության ապահովման միայն, այսպես ասած, մոնետար (դրամական) լծակով, այն է` թույլ չտալ, որ շրջանառության մեջ գտնվող փողի քանակը էականորեն ավելի շատ աճի, քան ապրանքների ծավալի աճն է: Փորձը ցույց է տալիս, որ իր այս խնդիրը ԿԲ-ն լուծում է:

Իշխանությունների մյուս փաստարկը` միջազգային շուկաներում գների աճը, ամբողջապես զուրկ է որեւէ հիմքից: Որովհետեւ միջազգային շուկաներում գները մեկ տարվա ընթացքում կարող են տասնյակ անգամ աճել ու հետո ճիշտ այդքան անգամ էլ նվազել, որի արդյունքում տարվա կտրվածքով այդ աճը դառնում է չնչին տոկոս: 2010թ. հենց այդպես էլ եղավ:

Ըստ ԱՎԾ-ի երեկվա հրապարակման` Եվրամիության թվով 27 երկրներում 2010-ի դեկտեմբերին, 2009-ի դեկտեմբերի համեմատ, միջինում արձանագրվել է ընդամենը 2.6% գնաճ: Ֆրանսիայում այն կազմել է 2%, Գերմանիայում` 1.9%, Ավստրիայում` 2.2%, Չեխիայում` 2.3% եւ այլն: ԵՄ երկրներից ամենաբարձր գնաճը եղել է Ռումինիայում` 7.9%, Էստոնիայում` 5.4% եւ Հունաստանում` 5.2%:

Եթե ԵՄ այս 27 երկրներին գումարենք նաեւ ԱՎԾ կողմից դիտարկվող եւս 16 երկրներ, ապա կստացվի, որ աշխարհի թվով 44 (Հայաստանը ներառյալ) երկրների մեջ ՀՀ-ն 2010թ. գտնվել է ամենաբարձր գնաճ արձանագրած երկրների քառյակում: 2010թ. այդ 44 երկրների կազմում ՀՀ-ից բարձր գնաճ ունեցել է Ղրղզստանը` 19.2%, Վրաստանը` 11.2% եւ Բելառուսը` 9.9%: Համեմատաբար բարձր գնաճ է արձանագրվել նաեւ Ուկրաինայում (9.1%), Ռուսաստանում (8.8%), Մոլդովայում (8.1%), Ղազախստանում (7.8%): Ընդհանուր առմամբ ստացվում է, որ դիտարկվող 44 երկրներից միայն 9 երկիր է 6%-ից ավելի մեծ գնաճ ունեցել:

Ինչպես տեսնում ենք, միջազգային շուկաներում գների էական աճ չի եղել, հակառակ դեպքում այն կարտացոլվեր նաեւ աշխարհի երկրների մեծ մասում, ոչ թե հատուկենտ երկրներում:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության անկմանը, ապա պետք է նշել, որ այն նախեւառաջ իշխանությունների ապաշնորհության արդյունքն էր, քանի որ 2010-ի եղանակային պայմանները ավելի վատը չէին, քան վերջին 10 տարվա ընթացքում արձանագրված 3 այլ երաշտների ժամանակ:

Բացի այդ, այն, որ հակակարկտային համակարգերը այդպես էլ չեն տեղադրվում ողջ հանրապետությունով մեկ, տեղադրվածների արդյունավետությունն էլ կասկած է հարուցում, հենց գործող իշխանությունների վատ աշխատանքի արդյունքն է:

Այնպես որ, գնաճի հիմնական պատճառը մնում է մի կողմից մեր իշխանությունների ծայրաստիճան ապաշնորհությունը, մյուս կողմից` նույն այդ իշխանությունների` ներմուծվող ապրանքների գների բարձրացման հաշվին ժողովրդից որքան հնարավոր շատ գռփելու մարմաջը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում