Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ռուս մարգարեները` մեր հայրենիքում

Ռուսաստանը Հայաստանի հասարակության ուղեղները լվանալուն միտված իր գործողություններում չի բավարարվում միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող ռուսական «էմիսարներին» մատուցած ծառայություններով:

Ժամանակ առ ժամանակ Հայաստան են գործուղվում սեփական արտադրության «էմիսարներ», որոնց վրա դրվում են առավել պատասխանատու առաքելություններ: Ըստ երևույթին հայաստանյան «էմիսարիատի» որակավորումը ռուսները բավարար չեն համարում առավել գլոբալ խնդիրներ լուծելու համար: Հայաստանյան «էմիսարներին» հանձնարարվում են, ասենք, Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու, պետական գերատեսչություններում ռուսերենի դասընթացներ կազմակերպելու, ռուսաֆիկացիայի մանր ու միջին այլ խնդիրներ, տրվում են մամուլում ռուսաֆիկացիայի պաշտամունքով ողողված հրապարակումներով հանդես գալու առաջադրանքներ, որ կատարում են տարբեր «ժողգործիքներ»:

Իսկ երբ բանը հասնում է առավել գլոբալ` աշխարհաքաղաքական, քաղաքակրթական կողմնորոշումներին, ապա այստեղ արդեն Հայաստան են գործուղվում «որակավորված» մասնագետներ, որոնք հայ ժողովրդին փորձում են սովորեցնել աշխարհի չարն ու բարին, լավն ու վատը, սևն ու սպիտակը, ցույց տալ հայ ժողովրդի թշնամիներին ու բարեկամներին: Վերջինի դերում սովորաբար իրենք իրենց են մատնացույց անում:

Երեկ, օրինակ, Երևանում ասուլիս է տվել չարի ու բարու այդ «մասնագետներից» մեկը` քաղաքագետ, Սևծով-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

Ասուլիսի ընթացքում Զախարովը փորձել է իր քաղաքագիտական «որակավորումը» բանեցնել հայաստանյան լսարանի գլխին և համոզել, թե Միացյալ Նահանգները ծրագրում է Ղարաբաղում պատերազմի վերսկսում, որպեսզի դրա պատրվակով այդտեղ խաղաղապահ ուժեր մտցնի և տարածքը, այդ թվում` Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործի Իրանի դեմ պատերազմական գործողություններ վարելու համար:

Դե, ռուսներն էլ` որպես մեր դարավոր եղբայրներ, իրենց պարտքն են համարում վեր կենալ գալ Հայաստան և մեզ նախագզուշացնել ամերիկացիների այդ խորամանկ մտադրությունների մասին: Այս ամենն, իհարկե, ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան վտանգավոր:

Բանն այն է, որ Ռուսաստանն այդպիսով փորձ է անում Հայաստանում շահարկել այդ ավանդական ռուսապաշտության գործոնը և խաղարկելով այն` Հայաստանում և Ղարաբաղում անվստահություն սերմանել Արևմուտքի հանդեպ: Երևի թե ավելորդ է ասել, թե ինչ հարց են դրանով փորձում լուծել ռուսները:

Պարզ է, որ դրանով նրանք փորձում են խորացնել ռուսապաշտությունը Հայաստանում, Արևմուտքը ներկայացնել որպես Հայաստանի թշնամի, պատերազմի «աստված», իսկ ռուսներին էլ որպես հայերին դրանից փրկող, փրկելու պատրաստ միակ ուժ: Սակայն այս պարագայում արդեն ռուսները փորձում են դրանով լուծել մեկ այլ, ավելի կոնկրետ խնդիր` Ղարաբաղի հարցը:

Ընդ որում, լուծել այնպես, ինչպես իրենք են ուզում` հնարավորինս սիրաշահելով Ադրբեջանին, որպեսզի Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ լուծման գնով այդ երկրի էներգետիկ ռեսուրսների տնօրինությունը վերցնեն իրենց ձեռքը` փոխարենն Ադրբեջանին տալով Ղարաբաղի հարցում ռազմավարական առավելությունը:

Դրա համար էլ Ռուսաստանի համար կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանում գեներացնել պատերազմի վտանգի զգացողությունը, միևնույն ժամանակ էլ տարատեսակ էմիսարությունների միջոցով այդ վտանգի աղբյուր հռչակել Արևմուտքին:

Հաշվարկն էլ այն է, որ Արևմուտքի պատերազմահեն դիմակը պատռած հայ ժողովուրդը իր իշխանությունից կպահանջի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու կամ Ադրբեջանի հետ գոնե միջանկյալ համաձայնության գալու համար, որ հանկարծ այդ խորամանկ Արևմուտքը պատերազմ չսադրի հանուն իր շահերի:

Ահա ռուսների հաշվարկը, որը նույնպես` ահագին ծիծաղելի կլիներ, եթե չլինեին հայաստանյան հասարակության մեջ իշխող որոշակի կարծրատիպեր, որոնք կարող են հանդիսանալ ռուսների այդ հաշվարկը արդարացնող նախադրյալներ:

Այդ կարծրատիպերը հուշում են, որ ռուսների պարզունակ մանիպուլյացիաները Հայաստանի հասարակության մի զգալի հատվածի մոտ կարող են ընդունվել իբրև իրականություն: Չէ՞ որ Հայաստանում կա մի զգալի հանրային շերտ, որը անկախ որևէ փաստարկից, որևէ ռացիոնալ բացատրությունից, միևնույն է, համարում է, որ Հայաստանի համար արևմտյան քաղաքականության շահը միարժեք վտանգավոր է, իսկ ռուսական քաղաքականության շահն աներկբա անվտանգ:

Մինչդեռ իրականում այժմ մենք գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ իրականությունն այդ պատկերացումների լրիվ հակառակն է: Իրականում այսօր ռուսական քաղաքականության շահն է Հայաստանի համար դարձել չափազանց վտանգավոր:

Այդ քաղաքականության շահն էր, որ Սերժ Սարգսյանին ստիպեց Մոսկվայում հայտարարել Թուրքիային «ֆուտբոլային դիվանագիտության» ձեռք մեկնելու մասին: Եվ եթե Արևմուտքի քաղաքական շահն այդ պրոցեսը չխլեր ռուսական ձեռքերից և բարեհաջող չտաներ սառեցման, ապա երևի թե միայն ռուսներին ու թուրքերին է հայտնի, թե հիմա ինչ վիճակում կլինեին Հայաստանն ու Ղարաբաղը:

Տեսնելով, որ հայ-թուրքական ծրագիրը չի ստացվում` ռուսները որոշեցին այն իրականացնել հակառակ ծայրից` Ղարաբաղից: Նրանք նախաձեռնեցին եռակողմ բանակցային ֆորմատը` Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան: Եվ հիմա Հայաստանը փորձում են մանրադրամ դարձնել այդ ֆորմատով:

Բայց կրկին ռուսներն այստեղ հանդիպում են Արևմուտքի դիմադրությանը: Եռակողմ ֆորմատում ոչինչ, ըստ էության, չի ստացվում, քանի որ Հայաստանն Արևմուտքի աջակցության շնորհիվ կարողանում է ուժ գտնել ռուսների եռակողմ նախաձեռնության ադրբեջանամետ բովանդակությանը ոչ ասելու համար:

Դրա համար էլ մնում է, որ Հայաստանում ներկվի Արևմուտքի պատերազմահեն մի կերպար, հասարակությունը շանտաժի ենթարկվի պատերազմի սպառնալիքով և այդ միջոցով փորձ արվի Հայաստանի իշխանության վրա ճնշում բանեցնել արդեն հասարակական պահանջարկի միջոցով:

Այդ պայմաններում չպետք է բացառել անգամ, որ ռուսները կարող են նույնիսկ սադրանքների գնալ հայ-ադրբեջանական շփման գծում, պատերազմի «Արևմտյան սցենարի» փուչիկը փչելու և ավելի համոզիչ դարձնելու համար: Այս իրավիճակում Հայաստանի հասարակության համար անհրաժեշտ է գիտակցել, որ պահը չափազանց վճռորոշ է:

Ելնելով վերջին շրջանում Հայաստանի ռուսաֆիկացիայի գործում տեղի ունեցած որոշ խայտառակ նախադեպերից` ռուսներին կարող է թվալ, որ իրենց ցանկացած խաղ այստեղ կարող են խաղարկել և հասնել ցանկալի արդյունքի:

Թերևս հասարակական հստակ ու կոշտ արձագանքով մեկընդմիշտ պետք է կանխել ռուսական էմիսարների այդօրինակ գործունեությունը Հայաստանում և նրանց պետք է քաղաքավարի խորհուրդ տալ «մարգարեանալ» ոչ թե մեր բազմաչարչար, այլ իրենց անծայրածիր հայրենիքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում