LucasArts-ը մյուս շաբաթ կներկայացնի նոր վիդեոխաղը, որը հիմնված կլինի Star Wars-ի վրա:
Այս խաղն առաջին անգամ կներկայացվի Spike TV-ի եթերում՝ մայիսի 31-ին: LucasArts-ը և Spike TV-ն նախքան մայիսի 31-ի թողարկումը չեն պատրաստվում որևէ տեղեկություն տալ նոր խաղի մասին:
Հիշեցնենք, որ ընկերության վերջին խաղը` Kinect Star Wars-ը, անցած ամիս ԱՄՆ-ում երկրորդ ամենաշատ վաճառվող խաղն էր: