Ռոբին Գիբի հուղարկավորությունը տեղի կունենա մյուս ամիս` հունիսի 12-ին, իսկ նրա հիշատակին նվիրված ծառայությունը տեղի կունենա Լոնդոնում` սեպտեմբերի 12-ին:
Contactmusic.com-ը հաղորդում է, որ Bee Gees խմբի լեգենդար երգիչը մահացել է մայիսի 20-ին` լյարդի քաղցկեղից, և այժմ նրա որդին` Ռոբին Ջոնը հայտնել է, որ Գիբի ընտանիքն ու ընկերները ներկա կգտնվեն նրա հուղարկավորությանը Օքսֆորդշայրում՝ հունիսին:
Գիբի հիշատակին նվիրված արարողությունը տեղի կունենա Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում: