Tuesday, 14 05 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»

Հայկական բանակը ինքնագիտակցությունից դեռ զուրկ է. դրա համար էլ ընդունակ է կրակել ժողովրդի վրա

Հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանի հետ զրույցը Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ է:


– Արա, ըստ Ձեզ` որտե՞ղ է գաղտնիքը, որ եգիպտացիներին հաջողվեց բռնապետական ավելի հին ավանդույթներ ունեցող իշխանության դեմ պայքարում այդքան արդյունավետ գործել, իսկ մեզ այդպես էլ չի հաջողվում։


– Ես չեմ ուսումնասիրել Եգիպտոսը և չգիտեմ այնտեղի իրադարձությունների զարգացման ուրույն սյուժեն, պատումը, բայց աշխարհի մասին ընդհանուր պատկերացումներից երևում է հետևյալը. արդի Եգիպտոսը իրենից ներկայացնում էր ազգային-ազատագրական պայքարի հետևանք մի երկիր ու հասարակություն, այսինքն՝ հիմնված էր ցեղակրոնի վրա, ազգայնական պատկերացումների ստանդարտ մի համակիրի: Դերևս 19-րդ դարից Եգիպտոսի համար կար պարզ երկընտրանք՝ ազգայնականություն կամ իսլամ, որի պայմաններում ազգայնականությունը ավելի «առաջադեմ» էր դիտվում, զսպում էր իսլամը: Սակայն վերջին տարիների ու տասնամյակների ընթացքում տեղի ունեցավ հետևյալը՝ ազգայանականությունը «մաշվում» էր, «ծերանում», կորցնում երբեմնի իր ռոմանտիկ գրավչությունը, և ավելի ու ավելի դժվարանում էր հսկել իսլամական այլընտրանքը: Միևնույն ժամանակ առաջացավ մի նոր սերունդ, որին այլևս չի բավարարում դասական կամ-կամը` իսլամ կամ ցեղակրոն, որը համընդհանրացման (և իր ինտերնետային հատվածի) շնորհիվ իրեն զգում է այս աշխարհի լիիրավ մասնակից, կարելի է ասել՝ աշխարհաքաղաքացի, և որը ընդունակ եղավ ձևավորել Եգիպտոսի համար նոր մի տեսլական՝ արդի քաղաքացիական հասարակության մոդելը: Արաբների ու Իսրայելի ցեղակրոնական (ազգայնական) բնույթ կրող անլուծելի կոնֆլիկտը նույնպես, կարծում եմ, նպաստեց նոր կյանքի որոնմանը: Զուգահեռները Հայաստանի (և Ադրբեջանի) հետ այստեղ ակնհայտ են. մենք էլ ենք մեզանից ներկայացնում «հակակոլոնիալիստական» պայքարի արդյունքում ստեղծված ազգայնական բնույթի մի երկիր, որը հենց իր և հարևանի ազգայնականության պատճառով ընկել է անլուծելի էթնիկ կոնֆլիկտի թակարդը, որի միջոցով նա, փաստորեն, զրկված է արդի աշխարհ մուտք գործելու հնարավորությունից: Հավանաբար, Եգիպտոսում ազգայնականությունը փոքր-ինչ ավելի հին էր, ու հասարակության կենդանի, առողջ ուժերը հասցրեցին ներքուստ տարանջատվել դրանից, իրենք իրենց գիտակցել իբրև լրիվ այլ, ո՛չ իսլամական, ո՛չ էլ ազգայնական արժեքների կրող:


– Երեկ, ուշ գիշերին զինված ուժերը հայտարարեցին, որ չեն կրակելու ժողովրդի վրա։ Մեզանում, սակայն, այդպես չեղավ։


– Կարող եմ միայն ենթադրել, որ, ինչպես, օրինակ, Թուրքիայում, եգիպտական բանակը  զգում է պետության աշխարհիկության պահապանի առաքելություն, իսկ Իսրայելի հետ պատերազմելու ցանկությունը կորցրել էր դերևս 1979-ին` Քեմփ-Դևիդի պայմանագրից հետո: Հետևաբար, բանակը հիմնականում իսլամականներին, ինչպես նաև միգուցե արաբական այլ պետությունների հավակնությունների հսկողն է, և ուրեմն սպառնալիք չի տեսնում նոր շարժման մեջ, որն իր` բանակի նպատակներին կհասնի ավելի արդյունավետ, քան նախկին (հուսով եմ) ազգայնական իշխանությունները: Իսկ հայկական բանակը ինքնագիտակցությունից դեռ զուրկ է, վերածվում է ցեղակրոնական բանակի, դրա համար էլ ընդունակ է կրակել ժողովրդի վրա:   


– Արտաքին գործոնի ազդեցությունն ու նշանակությունը այս ամենում որքա՞ն եք գնահատում։ Մեծ հաշվով, դրսի աջակցությունը որ վայելում էր Հայաստանի իշխանությունը, մեծ ազդեցություն գործեց 2008-ի հասարակական տրամադրությունների վրա։ Մինչդեռ, չնայած Մուբարաքին աջակցում էր արտաքին աշխարհը, դա որևէ ձևով չազդեց եգիպտացիների պայքարի ոգու վրա։


– Դրսի գործոնը Եգիպտոսի համար նույնպես շատ էական էր, նկատի ունեմ Միացյալ Նահանգներինը. նախագահներ Բուշը ու Օբաման կատարեցին շատ ներդաշնակ երկուստեք գործողություն՝ Բուշը ակտիվ ինտերվենցիոնիզմի, ազատական գաղափարի «գրոհային» ներմուծումը կատարեց արաբական աշխարհ, իր ձեռքով ջախջախեց ազգայնական բռնակալներից մեկին` Հուսեյնին, տվեց Մեծ Մերձավոր Արևելքի գաղափարը, այնուհետ՝ Օբաման, ընդհակառակը, ընդգծեց, որ այլևս ուժով չի խառնվելու, որ արաբների ճակատագիրը իրենց սեփական ձեռքում է (Կահիրեի ճառը): Եվ արաբները, որոնք մինչ այդ մտադիր էին նստել թախտին, սպասել ամերիկյան 11-րդ բանակին, ու մի բան էլ իրենից դժգոհ լինել, հասկացան, որ բանակը չի գա, ու արդի աշխարհ մտնելու իրենց ցանկությունը պետք է իրագործեն սեփական ձեռքով: Ու անցան գործի: Իսկ իշխանությունները, հակառակը, կորցրեցին երբեմնի ամերիկյան աջակցությունը, որովհետև «ռազմավարական», «գեոպոլիտիկ» գործոնները, չարորակ «կայունությունը» դադարեցին լինել Օբամայի վարչակարգի առաջնություններից: Եթե Բուշը ակտիվորեն սիրում էր ապակայունացում, հեղափոխություն, բայց ուրեմն հարկադրված էր կիրառել «կայուն հենակետերի» ռազմավարությունը, ապա Օբամայի անտարբերությունը, ինչ-որ իմաստով, ամբողջ տարածաշրջանը ազատում է հսկողությունից, պարտադրված, ծրագրավորված քաղաքականության կարծր հայեցակարգից: Ազատության համար դա նպաստավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում