Ֆրանսիացի ռեժիսոր ժան-Լյուկ Գոդարը ներկա չի գտնվի, այսպես կոչված` Գուբերնատորական ընդունելությանը, որի ժամանակ շնորհվելու են պատվավոր «Օսկարները»: Գոդարը հրաժարվել է մեկնել «Օսկար 2011»-ին այն բանից հետո, երբ իմացել է, որ պատվավոր մրցանակները տրվելու են ոչ թե ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ` ամեն տարվա փետրվարին, այլ նախօրոք, այլ միջոցառման ընթացքում` այս տարվա նոյեմբերի 13-ին: Բացի Գոդարից` այդ մրցանակին են արժանացել Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, դերասան Էլայ Ուոլլոքը եւ կինոյի մասնագետ Քեւին Բրաունլոուն: