«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Երևան քաղաքում`
ժամը 11:00-13:00-ը՝ Սարկավագի փ. 147, 149, 149/1, 151 շենքերը,
ժամը 11:00-15:00-ը՝ Սարմի փողոցի սեփական տները,
ժամը 09:00-17:00-ը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի և Անդրանիկի փողոցները մասնակի,
ժամը 10:00-17:00-ը՝ Վայոց Ձորի մարզի Սարավան և Ուղեձոր գյուղերը,
ժամը 11:30-12:30-ը՝ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղը:










































