Sunday, 07 06 2026
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Եգիպտոսն ու աշխարհը սպասում են «միլիոնների երթին»

Ինչպես փոխանցում են Եգիպտոսում աշխատող լրատվամիջոցները, Եգիպտոսում և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը նախապատրաստվում են այսօր կայանալիք երթին, որին մասնակցելու է մինչև 1 միլիոն մարդ:

Համենայնդեպս, այդպիսի հայտարարություն են արել երթը կազմակերպող ընդդիմադիր ուժերը` խոստանալով փողոց հանել որքան հնարավոր է շատ մարդու: Նրանք ծրագրավորել երթն ուղղել նաև դեպի նախագահական նստավայր: Կարծիքներ կան, եթե հավաքվի մի քանի հարյուր հազար մարդ, ցուցարարներն այլևս անկասելի կլինեն:

Այս պահին հայտնի է, որ մեծ հոսք է նկատվում դեպի այս հեղափոխության խորհրդանիշը դարձած Թահրիր հրապարակ, որտեղ օրեր շարունակ, անտեսելով պարետային ժամը, հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ:

Երկրում շարունակում է անջատված մնալ ինտերնետ կապը:

Գիշերը մենք տեղեկացրել էինք, որ դադարեցվել է երկաթգծային և ավիահաղորդակցությունը: Սրանով իշխանությունները փորձում են նվազեցնել երթի մասնակիցների թիվը:

Al-Jazeera -ի հաղորդմամբ, իշխանությունները պարետային ժամը 24-ժամյա դարձնելու որոշում են կայացնելու:

Երեկ բանակի հայտարարությունից հետո, համաձայն որի՝ բանակը չի կրակելու ցուցարարների վրա, քանի որ նրանց գործողություններն անօրինական չեն, զինվորական միավորումները սկսել են հեռանալ Թահրիր հրապարակից: Ըստ ականատեսների` նրանց թիվը շատ փոքր է այդ հրապարակի մերձակայքում:

Ինչպես փոխանցում է The New York Times օրաթերթը, ամերիկյան կառավարությունը Եգիպտոս է ուղարկել Ֆրանկ Վիսներին, որն ամերիկյան դիվանագիտության հնաբնակներից է համարվում, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին, ինչպես նաև եգիպտական իշխանությունների հետագա քայլերին: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ Վիսլերն անձամբ հանդիպելու է նախագահ Մուբարաքի հետ:

Ավելի քան 50 կազմակերպություններ, որոնք Եգիպտոսում զբաղվում են մարդու իրավունքներով, կոչ են արել Մուբարաքին հրաժարական տալ:

Ինչպես բնորոշ է այս տիպի ռեժիմներին, իշխանությունները պետական հեռուստատեսությամբ ցուցադրում են Մուբարաքի կողմնակիցների, որոնք հայտարարում են, թե «առանց Մուբարաքի իրենք կյանք չունեն»:

Հեռուստատեսությունն ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակը ներկայացնի այնպես, կարծես երկրում գրեթե ոչինչ տեղի չի ունենում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում