Friday, 17 05 2024
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է

Սերժ Սարգսյանի Չիկագո չգնալու պատճառը Պուտինն էր, ոչ թե ՆԱՏՕ-ի հռչակագիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, երեկ Չիկագոյում ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացված էր արտգործնախարարի մակարդակով, իսկ ավելի ուշ ներկայացվեց պարզաբանում այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանն անձամբ չի գնացել Չիկագո: Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխությանը, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, ինչն էլ հանգեցրել է հայկական կողմի դժգոհությանը: Նույնն էր իրավիճակը նաև 2 տարի առաջ Լիսաբոնի գագթնաժողովի ժամանակ: Ըստ Ձեզ, հենց ա՞յս նախագիծն է Սերժ Սարգսյանի Չիկագո չգնալու պատճառը:

– Սա փաստորեն երկրորդ անգամ է, որ Սերժ Սարգսյանը չի ներկայանում ՆԱՏՕ-ի գագթնաժողովներին, ու թե նախորդ անգամ, թե այս անգամ պատճառը ՆԱՏՕ-ի կողմից առաջ քաշված նախագիծն է: Իհարկե, ինքնին հետաքրքիր է այս հանգամանքը, քանզի այս տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հանդիպումներ եղել են, Սերժ Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, այդ իսկ պատճառով միանշանակ ընդունել, որ Չիկագո չգնալու պատճառը վերոնշյալ բանաձևի անընդունելի դրույթներն են, ճիշտ չի լինի, և երևի ինչ-որ այլ պատճառներ էլ կան:

– Իսկ այդ նախագիծը Դուք ինչպե՞ս եք գնահատում, կարծես ի տարբերություն Լիսաբոնում ընդունվածի` այս անգամ որոշակի շտկումներ կան: Ձեր կարծիքով` այն կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել և բացասական անդրադարձ ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա:

– Այդ բանաձևն ինքնին որևէ նորություն չի պարունակում, այն կրկնում է մինչ այս եղած տարբեր հայտարարությունների կամ այլ բանաձևերի դրույթներ, որոնք հիմնականում հնչեցվել են հենց Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կողմից: Այդ առումով այստեղ որևէ նորություն չկար, միայն կարելի է ասել, որ այս բանաձևը շատ ավելի լղոզված էր, անորոշ, բայց ընդհանուր փիլիսոփայությունը նույնն է, և դա է պատճառը, որ կարծում եմ, որ պետք է տեսնել, թե էլ ինչ քաղաքական պատճառներ են եղել, որոնցից ելնելով Սերժ Սարգսյանը չի գնացել Չիկագո:

– Իսկ կարո՞ղ ենք այդ քաղաքական պատճառներից մեկն էլ համարել հենց այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ չի գնացել Չիկագո:

– Իհարկե, այդ խնդիրն էական է: Հայաստանի անվտանգության հիմնական խնդիրները լուծվում են Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ, և բնական է, որ Չիկագո չգնալը ինչ-որ տեղ կապված է Պուտինի չգնալու հետ: Այդ կապն, իհարկե, կա, քանզի ի վերջո, եթե Դուք մի համակարգի հետ եք ապահովում անվտանգությունը, ապա այդ համակարգը ներկայացնողի կարծիքը նման պարագաներում, իհարկե, նշանակություն ունի: Կարծում եմ՝ հենց դա է հիմնական պատճառը:

– Պարոն Սարգսյան, Դուք նշեցիք, որ մինչ օրս եղել են հանդիպումներ Հայաստանի և ՆԱՏՕ-ի ղեկավարությունների միջև, հատկանշական է, որ այդ հանդիպումներում, ինչքանով կա տեղեկություն, վերոնշյալ նախագծերի շուրջ իր դժգոհությունը հայկական կողմը չի հայտնել, և կարծես թե սպասում է ՆԱՏՕ-ի վեհաժողովներին, որպեսզի բարձրացնի այդ հարցը: Ըստ Ձեզ` ավելի ճիշտ չէ՞ր լինի գնալ Չիկագո ու գոնե մեկ անգամ սեփական դժգոհությունը բարձրաձայն արտահայտել:

– Դե հարցն հենց այն է, որ եթե բուն պատճառը դա լիներ, կարելի էր քննարկել, որն է ճիշտ և որը սխալ, բայց ես չեմ կարծում, որ բուն պատճառը բանաձևն է ու այստեղ ուրիշ գործոններ կան: Ի վերջո, երբ առանձին հանդիպումներ են լինում, օրինակ` Բրյուսելում Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ին կոչ արեց զբաղվել ղարաբաղյան խնդրով, անգամ զարմանք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի պես կազմակերպությունը նման կոնֆլիկտով չի զբաղվում, այսինքն` ավելի կոնկրետ քաղաքական իրավիճակի հետ կապված առաջարկներ և պատասխաններ լինում են: ՆԱՏՕ-ն էլ, երբ տարածաշրջանին վերաբերող հարց է լինում շատ ավելի կոնկրետ հայտարարություններով է հանդես գալիս, դրանց թվում հենց այն, որ պատերազմն այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի համար անթույլատրելի է, բայց ինչ մնում է բանաձևին, ապա այն  ընդհանուր դիրքորոշման խնդիր է:

– Չիկագոյում ՆԱՏՕ անդամ երկրները պայմանավորվել են Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգի ձևավորման շուրջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ խնդրում երկրներն ավարտել են առաջին՝ պայմանավորվածությունների փուլն ու ձեռնամուխ եղել համակարգը իրականություն դարձնելուն: Ինչպես հայտնի է, այս համակարգին դեմ է արտահայտվել Ռուսաստանը, ըստ Ձեզ` Չիկագոյում կայացրած այս որոշումը ինչպե՞ս կազդի Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա:

– Սա հին խնդիր է և այս հարցի շուրջ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բանավեճը վաղուց կա, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կդադարեցնի, ընդհակառակը՝ Ռուսաստանն ինքը անընդհատ խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Չեմ կարող ասել, որ այս հարցում կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի, յուրաքանչյուրն իր գործն է անում:

– Իսկ այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության անելիքը ո՞րը պետք է լինի, քանզի հայաստանյան իշխանություններն անընդհատ խոսում են եվրոպական ինտեգրման, դեպի Եվրոպա քայլելու մասին՝ միաժամանակ գտնվելով ռուսական անվտանգության համակարգի մեջ:

– Գոյություն ունեն հայտարարություններ ՆԱՏՕ-ի կողմից արված, որոնք վերաբերում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Հայաստանում գտնվող ռուսական բազաներին, որտեղ ՆԱՏՕ-ն շատ հանգիստ է վերաբերում այդ խնդրին և գտնում է, որ դա Հայաստանի և Ռուսաստանի խնդիրն է և որևէ կերպ չի դիպչում ՆԱՏՕ-ի շահին: Կարծում եմ, որ կոնկրետ հարցերում Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն բավականին հստակեցված դիրքորոշում ունեն, և ՆԱՏՕ-ն նման կոշտ հայտարարություններ, ինչպես Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին է արել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առումով չի արել:

– Վրաստանն էլ մեծ ակնկալիքներ ուներ Չիկագոյի գագաթնաժողովից, բայց ինչպես կարծում են վերլուծաբանները, հենց Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար էր, որ չքննարկվեց Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը:

– Իհարկե, երբևէ ՆԱՏՕ-ն իր հարաբերությունները Ռուսաստանի հետ չի փչացնի, դա պարզ երևում է, և ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն հետևում է այդ հանգամանքին: Հնարավոր է Վրաստանն ինչ-որ պահի մտնի ՆԱՏՕ, բայց դա պայմանավորված կլինի ՆԱՏՕ-Ռուսաստան առևտրով կամ ինչ-ինչ անհամաձայնություններով: Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում շատ փոխզիջումների և համագործակցությունների տեղ կա և այդ կոնտեքստում Վրաստանն էլ կարող է տեսնել իր ապագան, ի վերջո պետք չէ մոռանալ, որ հենց Վրաստանը համաձայնություն տվեց, որպեսզի Ռուսաստանը մտնի Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ, բայց տարիներ շարունակ այդ հարցը լրջագույն խնդիր էր, բայց այդ համաձայնությունն այդուամենայնիվ եղավ, և կարծում եմ ընդհանուր կոնտեքստի մեջ մի օր էլ Ռուսաստանը ինչ-որ համաձայնություններ կարող է տալ:

– Պարոն Սարգսյան, նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, թե Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է, և եթե Հայաստանի նկատմամբ որևէ ոչ բարեկամական քայլ արվի, կազմակերպության անդամները համապատասխան ձևով կարձագանքեն: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:

– Այդ հայտարարությունն, իմ կարծիքով, կապված էր ՆԱՏՕ-ի վեհաժողովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Հակակշռի պես մի բան էր, երբ խնդիր է ստեղծվում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, թե ինչքանով է այդ հայտարարությունը ծանրակշիռ մի բան: Բայց մյուս կողմից էլ այն տվյալ իրավիճակին քաղաքական նշանակություն ունեցող հակակշիռ էր՝ հայտարարում են, թե թիկունք կա, և ի վերջո մեր անվտանգությունը կապված է հենց այդ համակարգի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում