Ինտերնետից օգտվողներն արդեն կարող են վայելել Ուիթնի Հյուսթոնի կենդանության օրոք ձայնագրված վերջին երգը՝ Celebrate-ը, որը դուետ է Ջորդին Սփարկսի հետ:
Երգը «Sparkle» («Բռնկում») ֆիլմում կօգտագործվի որպես սաունդթրեք: Ֆիլմում, Հյուսթոնից ու Սփարկսից բացի, նկարահանվել է նաև երգիչ Սի-Լո Գրինը:
Sparkle-ը 1976 թվականի թողարկված համանուն ֆիլմի վերարտադրությունն է, որը պատմում է սևամորթ երգչուհու պատմությունը:
Նոր ֆիլմում Հյուսթոնը խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Սփարքլի մայրիկի դերը: Ի դեպ, Սփարքլի դերում հանդես է եկել Ջորդին Սփարկսը:
ԱՄՆ-ում ֆիլմը էկրաններին կլինի օգոստոսի 17-ին: