РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած մեկնարկում է Իրանի առաջին ատոմակայանի՝ Բուշեհրի ատոմակայանի հզորության մեծացման գործընթացը: Ներկայիս դրությամբ ատոմակայանն աշխատում է իր ողջ հզորության 75 տոկոսի չափով: Ռուս փորձագետները մտադիր են մինչև տարեվերջ ատոմակայանի հզորությունը հասցնել 100 տոկոսի: