Tuesday, 16 06 2026
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս

Եգիպտոսի հեղափոխությունը դոմինոյի էֆեկտ է ունենալու

Եգիպտոսում և Թունիսում իրականացված հեղափոխությունները դեռ իրենց հետևանքները թողնելու են: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը:

Նրա խոսքերով, կարևոր է ոչ թե այն, թե ով էր այս ամենի հետևում կանգնած, այլ այն, թե ինչ հետևանքներ դա կբերի.

«Եգիպտոսը հանդիսանում էր Միացյալ Նահանգների և Իսրայելի առանցքային դաշնակիցը: Եթե այնտեղ փոխվում է այն վարչակարգը, որ կա, ապա դա մեծագույն պրոբլեմներ է ստեղծում Իսրայելի համար:

Եթե Մուբարաքի վարչակարգը փլուզվի, ապա Միացյալ Նահանգները և Իսրայելը կկորցնեն շատ կայուն դաշնակից, Եգիպտոսը կհամալրի իսլամիստական երկրների շարքը, Իսրայելի համար կառաջանան շատ լուրջ ռազմական խնդիրներ:

Իսլամիստական շարժումների հաղթանակները մեծագույն մարտահրավեր են նաև Սաուդյան Արաբիայի և Ծոցի թագավորությունների համար, որովհետև այնտեղ նույնպես դժգոհությունների առիթներ շատ կան, և այդ դոմինոյի էֆեկտը կարող է հարցականի տակ դնել արքունիքների մենիշխանությունը Ծոցի երկրներում»:

Բալանյանի դիտարկմամբ, այս փոփոխություններում, բացի տուժողներից, կլինեն նաև շահող երկրներ, մասնավորապես Թուրքիան և Իրանը:

«Հենց այդ իմաստով այդ պրոցեսները մեզ համար շատ կարևոր են, մենք պետք է հիշենք, որ մենք Եվրոպայի մաս չենք, այլ Միջին Արևելքի: Դա կարող է հանգեցնել Թուրքիայի դերի բարձրացմանը, Միջին Արևելքում ուժերի վերադասավորմանը, և բացի նրանից, որ այդ երկրներում մենք մեծ գաղութներ ունենք, այդ փոփոխությունները նաև կարող են ազդել տարածաշրջանային պրոցեսների վրա:

Ներկայումս ԱՄՆ-ն փորձում է պրոցեսը կառավարել և առաջնորդել Եգիպտոսի ընդդիմությանը, բայց նույնիսկ այդ պարագայում դա լինելու է այլ Եգիպտոս: Այս ամենը նաև կարող է բերել Միացյալ Նահանգների դիրքերի թուլացմանը. մենք պետք է պատրաստ լինենք, որ միգուցե ԱՄՆ-ն շատ լուրջ նահանջի տարածաշրջանում, և այստեղ մեծանալու է Թուրքիայի և Իրանի ազդեցությունը»,- նշեց Բալանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում