Friday, 17 05 2024
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ

ԲՀԿ-ն քաղաքական սակարկությունների համար դուռը բա՞ց է թողնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, երեկ Դուք լրատվամիջոցներից մեկին ասել էիք, որ իշխող կոալիցիային մաս կազմելու ԲՀԿ ձգտումը գործնականում վճռված հարց է: Այսինքն` Դուք արդեն տեղեկությո՞ւն ունեք, որ ԲՀԿ-ն կգնա կոալիցիայի:

– Ընտրություններից հետո գալիս է քաղաքական սակարկությունների ժամանակը, և եթե քաղաքական ուժը գնում է սակարկման, ապա նշանակում է, որ դրանով իսկ ճանաչում է ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները: Այն մասին, որ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն հրաժարվում են որևէ ֆորմատի քննարկումներից` չի հայտարարվել, հետևապես կարելի է ենթադրել, որ բոլոր քննարկումները տեղի են ունենում լատենտ շրջանակում, և երբ գան ընդհանուր հայտարարի, արդյունքները կհրապարակեն: Բայց միաժամանակ, եթե հաշվի առնենք այն, որ մարդիկ ակնկալում էին նախկին 5 տարիների ձևաչափի փոփոխություն, ապա այժմ միանգամից հայտարարել, որ այդ ձևաչափը չի փոփոխվելու և մնալու է նույնը, բնականաբար հասարակական ընկալման համար չափազանց բարդ խնդիր է, ուստի որպեսզի հասարակական կարծիքը վարժեցնեն այն իրողությանը, որ այս ընտրություններով ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ և տեղի չի ունենա, պետք է որ երկարաձգեն այս շրջանը և պահպանեն ինտրիգը: Բայց գոնե վերլուծաբաններին պարզ է, որ եթե ուժերը չեն հայտարարում, որ մտադրված չեն գալ ընդհանուր հայտարարի, ապա դա նշանակում է, որ պետք է որ գան այդ ընդհանուր հայտարարին, պարզապես դեռևս կան չլուծված հարցեր:

– Փաստորեն այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում ԲՀԿ-ն ցանկանում էր հանդես գալ ընդդիմադրի կեցվածքով` ևս այս ինտրիգի պահպանման շրջանակներում էր տեղավորվում, և այսօր արդեն իսկ հասկանալի է, որ ամենահզոր երևակայություն ունենալու դեպքում էլ հնարավոր չէ ԲՀԿ-ին ընդդիմադիր բևեռում պատկերացնել: Դուք, որ ԲՀԿ-ի փոփոխության և նրա ընդդիմադիր կեցվածքի ջատագովն էիք, այսօր չե՞ք հիասթափվել ԲՀԿ-ից:

– Ես ուշադիր հետևում եմ զարգացումներին և նման կոշտ եզրահանգումների դեռևս չեմ եկել ու եթե նման եզրահանգումների գամ, ապա դրա մասին դուք կիմանաք: Հեգելի ասացվածքն ասում է՝ «Միներվայի բուն դուրս է թռչում կեսգիշերին», դեռ զարգացումներ են, և կեսգիշերը դեռ չի եկել: Կեսգիշերը կգա, և իմաստության խորհրդանիշ Միներվան դուրս կթռչի և իր եզրահանգումները կանի, բայց այսօր դեռ շուտ է՝ ճտերին աշնանն են հաշվում, պետք չէ դեպքերից առաջ ընկնել: Այս պահի դրությամբ ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքների մասին իր հայտարարությունը դեռ չի արել և միակ կուսակցությունն է, ու ամեն ինչ, ըստ էության, սահմանափակվել է միասնական շտաբի հայտարարության տակ ստորագրելով, բայց այդ հայտարարությունը ստորագրած մյուս ուժերը նաև իրենց ինքնուրույն հայտարարությունն են արել: ԲՀԿ-ն ունի հնարավորություն սահմանազատվել միասնական շտաբում իր ներկայացուցիչ՝ Վարդան Օսկանյանից, որը միասնական շտաբում ներկայացնում էր ԲՀԿ տեսակետը, բայց քանի դեռ ԲՀԿ-ն չի հրաժարվել այդ հայտարարությունից, ապա այն կարծես թե մնում է ուժի մեջ: Բայց հենց կուսակցությունը դեռևս հնարավորություն ունի հայտարարություն անելու և նշելու, թե ինչպես է պատկերացնում իր տեղն ու դերը հետագա 5 տարիների ընթացքում՝ որպես ՀՀԿ-ի կրտսեր գործընկերոջ կարգավիճակո՞ւմ, թե՞ ինքնուրույն՝ այդ հարցը ֆորմալ առումով դեռևս լուծված չէ: Այսինքն` հայտարարություն չի եղել, պահպանվում է լռություն, հետևաբար նաև անորոշությունը:

– Պարոն Հովհաննիսյան, իսկ չե՞ք կարծում, որ ԲՀԿ լռությունը հենց նրա համար է, որ ՀՀԿ հետ Ձեր ասած լատենտ բանակցություններն իրականացնեն, այդ լռությունը նախարարական պորտֆելները բաժանելու համար է…

– Դե դա հասկանալի է. իհարկե եթե հայտարարություն չես անում, նշանակում է քաղաքական սակարկությունների համար դուռը բաց ես թողնում և փորձում ես առավելագույն նպաստավոր ձևով կոնկրետացնել ընտրողների տված քվեն վարչական լծակների ձեռքբերման առումով: Դե այստեղ վարչապետի հարցը առանցքային է, որովհետև եթե պատրաստվում ես գնալ այդ ճանապարհով, պետք է փորձես առավելագույնը ստանալ, որպեսզի այն համաչափ լինի այն կորուստներին, որոնք կունենաս, քանզի պարզ է, որ այդ ձայները ԲՀԿ-ին տվել են քաղաքական կյանքին ինքնուրույն մասնակցելու ակնկալիքով:

– Այսօր մամուլում շատ է գրվում այն մասին, որ ԲՀԿ-ն նպատակ ունի կոալիցիա գնալու դիմաց ձեռք բերել ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոնները: Ըստ Ձեզ` եթե ԲՀԿ ցանկությունները բավարարվեն, ապա մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ 2013-ին ԲՀԿ-ն այլևս սեփական թեկնածու չի ունենա ու կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

– Հայաստանյան քաղաքականության մեջ խոստումները, նույնիսկ եթե դրանք գրավոր են ամրագրվում, կարող են անտեսվել ինչ-որ պահի, ու եթե ելնենք մեր քաղաքական պրոցեսների բարոյական չափանիշներից հեռու լինելու հանգամանքից, ապա այստեղ ավելի հուսալի է ունենալ լծակներ, քան ապավինել ինչ-ինչ խոստումների կամ պարտավորությունների, քանզի դրանք ինչ-որ պահի կարող են դրժվել:

– Այսինքն` ԲՀԿ-ն անգամ իր ուզածը ստանալուց հետո էլ կարող է հետ կանգնել իր ստորագրած խոստումից:

– Ինչու ոչ՝ ժողովրդի պահանջը միշտ էլ կարելի է վկայակոչել, հազար ու մի պատճառաբանություն գտնել:

– Պարոն Հովհաննիսյան, Դուք ի սկզբանե դեմ եք արտահայտվել ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային, ո՞րն է պատճառը:

– Ես բարոյական չափանիշների վրա հիմնվող քաղաքականության կողմնակից եմ և միշտ կասկածանքով եմ վերաբերվում այնպիսի իրավիճակներին, երբ մտնում ես մի դաշտ, որն ամենևին էլ չի կարող ոգևորել քո ընտրողներին:

– Դուք նաև չեք բացառել, որ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու դեպքում կդնեք Ձեր մանդատը:

– Երբ ես համաձայնեցի մասնակցել ընտրություններին ԲՀԿ ցուցակով, ես ակնկալում էի, որ հնարավոր կլինի հիմնական չափորոշիչ դարձնել ոչ թե քաղաքական սակարկությունները, այլ քաղաքական նախաձեռնողականությունը, քաղաքական ազատությունը, անկաշկանդ գործելու և սեփական ծրագրերի հետապնդման ճանապարհով քաղաքական գործունեություն ծավալելը:

– Բայց կան տեղեկություններ, որ հենց Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում Ձեզ տեսնել ԱԺ-ում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

– Եթե նպատակը սահմանազատվելն է միասնական շտաբի հայտարարությունից, որպեսզի ստեղծվեն ավելի նպաստավոր պայմաններ քաղաքական սակարկություններում արդյունքների հասնելու համար, այդ դեպքում, իհարկե, դա միանգամայն տրամաբանական է: Տրամաբանական է, երբ քաղաքական թիմը համապատասխանեցվում է այն նպատակներին ու քայլերին, որոնք դրվում են հետընտրական շրջանում, իսկ այն նպատակները, որոնք դրվել էին ընտրարշավի ընթացքում, այսինքն` որպես ինքնուրույն քաղաքական ուժ հանդես գալու նպատակը, մի կողմ է դրվում, ըստ երևույթին, ընտրությունների արդյունքների լույսի ներքո, իսկ այդ ամենին պետք է հետևեին վերանայումները նաև թիմում, այսինքն` այն մարդիկ, որոնք կողմնակից էին, որ թիմը գործի որպես քաղաքական միավոր պետք է իրենց տեղը զիջեն նրանց, ովքեր կողմնակից են, որ թիմը գործի որպես վարչական ռեսուրսի սպասարկու:

– Իսկ ըստ Ձեզ` այդ մարդկանց թիվը մե՞ծ է, տարաձայնություններ կուսակցությունում կլինե՞ն կոալիցիա կազմելու դեպքում:

– Կարծում եմ` չեն լինի, որովհետև ԲՀԿ-ն կոալիցիայի մաս է կազմել, այս անգամ ԲՀԿ ցուցակ ընդգրկված նոր դեմքերը շատ չեն, հիմնականում ցուցակում այն մարդիկ են, որոնք եղել են կուսակցության անդամ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ էր: Բացի Վարդան Օսկանյանից` ես դժվարանում եմ ասել, թե ով է կուսակցության անդամ դարձել նախընտրական շրջանում: Այնպես որ, կա 5 տարվա փորձ կոալիցիայում աշխատելու, և իներցիայի ուժը չի կարող չդրսևորվել:

– Նախընտրական շրջանում տված Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ Դուք ասել էիք, թե այսօրվա ԲՀԿ-ն 2008-ի ԲՀԿ-ն չէ, նույնը ասել էիք նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին՝ նշելով, թե վերջինս հասունանում է: Այսօր, երբ տեսնում ենք, որ ամեն ինչ այդքան էլ չի փոխվել, որ ԲՀԿ-ն ի զորու չէ երկար ժամանակ ընդդիմադրի դեր խաղալ, Դուք էլի՞ նույն կարծիքին եք:

– Դե ես ասեցի՝ Միներվայի բուն դուրս է թռչում կեսգիշերին:

– Այսինքն` գնահատական տալու համար Դուք դեռ Միներվայի բվի՞ն եք սպասում:

– Երբ պրոցեսը լատենտ շրջանում է, պետք չէ առաջ ընկնել և կանխավ գնահատականներ տալ, այլապես կստացվի, որ ենք ուղղորդում եք պրոցեսը, իսկ դա ճիշտ չէ, այն էլ` իմ կարգավիճակում: Պետք չէ եզրակացություն անել, երբ պրոցեսը չի ավարտվել և դուրս չի եկել լատենտ շրջանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում