Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ծովահենների մի շարք մոտորանավակներ Օմանի ծոցում գրոհել են Նիդերլանդներ ուղևորվող ֆիլիպինյան «Ռոզիտա» նավի վրա: Նավի անձնակազմը բաղկացած է եղել 23 մարդուց:
Օգնության ազդանշան ստանալուց հետո Իրանի ռազմանավերն անհապաղ ժամանել են դեպքի վայր և կանխել է ծովահենների կողմից «Ռոզիտա» նավի զավթումը:
Մի քանի օր առաջ էլ Իրանի ռազմածովային նավատորմն Ադենի ծոցում կանխել էր Պանամայի դրոշով Սինգապուր ուղևորվող նավթի զավթումը ծովահենների կողմից: