Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ընդառաջ նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը ևս որոշել է Ազատության հրապարակում սպորտային և մշակութային միջոցառումներ անցկացնել։
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանից փորձեցինք ճշտել, թե այստեղ քաղաքական միտում տեսնո՞ւմ է:
ԲՀԿ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Եթե մենք ցանկանանք հանրահավաք անել, կանենք։ Բայց սուրճի մրուրի մեջ մենք գուշակություններ չենք անում` հասկանալու համար այդտեղ քաղաքական միտում կա՞, թե՞ ոչ»։