Friday, 17 05 2024
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան

Եվրահանձնաժողովի զեկույցը Հայաստանի և հայերի դիվանագիտության պարտությունն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ (Հարավային Կովկասի, Թուրքիայի, Իրանի և ՌԴ հարցերով), քաղաքագետ Կայծ Մինասյանը:

 – Նախօրեին Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հայտարարել էր, որ ԵՄ-ը պատրաստել է ղարաբաղյան հակամարտության հարցում կողմերի միջև վստահության ամրագրմանն ուղղված միջոցների փաթեթ և այն կներկայացնի կողմերի քննարկմանը: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ ԵՄ-ն վերջին շրջանում նման ուշադրություն է դրսևորում ԼՂ հարցի կարգավորման գործընթացի նկատմամբ:

 – Կարծում եմ` սա շարունակությունն է «Արևելյան գործընկերության» փաստաթղթի իրագործման, եվրոպացիներն ուզում են ավելի ակտիվ ձևով մասնակցել «Արևելյան գործընկերության» շրջանակներում ներգրավված երկրների խնդիրների լուծման գործընթացում, բայց հարցն այն է, որ ԵՄ-ն այսօր այնքան վատ վիճակի մեջ է, որ դժվար թե կարողանա այդ հարցերում ակտիվություն ցուցաբերել: Եվրոպացիները պարզապես փորձում են շեշտել սեփական կարևորությունը, բայց այստեղ հստակության հարց կա, քանզի եվրոպական արտաքին քաղաքական ուղղվածությունը հստակ չէ, և սկզբունքների առումով էլ հստակություն չկա, քանզի երբ մի կողմից ասվում է, թե տարածքային ամբողջականությունն է կարևոր, մյուս կողմից ասվում է` կարևորը ինքնորոշման իրավունքն է, շատ դժվար է այդ կերպ դիվանագիտություն մշակել: Հստակ չէ` եվրոպացիները ուզո՞ւմ են որպես երրորդ ուժ հանդես գալ տարածաշրջանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, թե՞ պարզապես այդպես են անում ցույց տալու համար, որ ԵՄ-ն այն կառույցն է, որը կարող է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, այստեղ գումարվում է նաև ԵՄ-ի հատուկ ծրագրերը`  կապված Nabucco-ի հետ, բայց քանի դեռ հստակ չէ, թե ինչպես է ֆինանսավորվելու և իրականացվելու այդ ծրագիրը, ԵՄ-ը փորձում է ժամանակ շահել և ավելի խորը ծանոթանալ իրավիճակին: Քանի որ այս պահին ԱՄՆ համար Հարավային Կովկասը երկրորդական դեր ունի, Ռուսաստանն էլ չի կարողանում ամբողջությամբ վերահսկել այս տարածաշրջանը, իսկ Վրաստանն  ու Հայաստանն էլ իրենց արտաքին քաղաքական ուղղվածության մեջ նախընտրությունը տալիս են եվրոպականին, ապա եվրոպացիներն էլ փորձում են օգտագործել այդ հանգամանքը և իրացնել սեփական շահերն այս տարածաշրջանում:

 – Այնուամենայնիվ, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները թույլ կտա՞ն Եվրամիությանը Հարավային Կովկասում առավել ազդեցիկ դառնալ, չէ՞ որ մենք տեսնում ենք, որ նրանց երկուսի միջև էլ մրցակցություն կա ազդեցության գոտիների համար:

 – Այստեղ հակասություն կա՝ ռուսները և՛ թույլ են տալիս եվրոպացիներին գործել այս տարածաշրջանում, և՛ խոչընդոտում: Պատճառն այն է, որ ռուսները հասկանում են, որ ԵՄ-ն ռազմական կազմակերպություն չէ ինչպես ՆԱՏՕ-ն, բայց մյուս կողմից էլ թույլ չեն տալիս ԵՄ-ն մեծացնի իր ազդեցությունը, քանզի եվրոպացիները նպատակ ունեն փոխելու այս տարածաշրջանի երկրները, դրանք ավելի ժողովրդավար դարձնել, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Միացյալ Նահանգները ԵՄ-ին թույլ է տալիս ավելի ակտիվ գործունեություն իրականացնել այս տարածաշրջանում, որովհետև արժեքները նույնն են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսական շուկա, մի խոսքով` արևմտյան արժեքներն են, բայց մյուս կողմից էլ ամերիկացիները չեն ընդունում եվրոպացիների ակտիվ ներկայացվածությունն այս տարածաշրջանում, քանզի այստեղ կա տնտեսական, շուկայական մրցակցության խնդիր:

 – Օրերս Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել, որտեղ շեշտվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում 2011-ին էական արդյունքներ չի գրանցել, և սեփական առաջարկներ է ներկայացրել` մասնավորապես նշելով, թե պետք է ակտիվացնել համաձայնության հասնելու գործընթացը Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Ինչպե՞ս կգնահատեք այս հանգամանքը, ինչո՞վ է պայմանավորված Մինսկի խմբին ուղղված քննադատությունը:

 – Թերևս, սա ճնշում է Ֆրանսիայի վրա, որպեսզի տեղի ունենա այն, ինչ մի քանի ամիս առաջ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովը, երբ նշում էր, թե Ֆրանսիան Մինսկի խմբում պետք է իր տեղը զիջի եվրոպական մեկ այլ երկրի: Թերևս, այստեղ նաև ադրբեջանական լոբբինգի աշխատանքը կա, քանզի գիտենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում դժգոհում է Մինսկի խմբի գործունեությունից և չի ցանկանում ընդունել նրանց քայլերը, որովհետև ըստ ադրբեջանցիների` Մինսկի խմբի քայլերն Ադրբեջանին ի նպաստ չեն, հետևաբար ամեն ինչ անում են, որ գոնե Մինսկի խմբի համանախագահները փոխվեն և հենց Ֆրանսիան դուրս մնա, ու իր փոխարեն մեկ այլ եվրոպական երկիր լինի, բայց կարծում եմ` ֆրանսիացիները ՄԽ-ում իրենց տեղը չեն զիջի: Պետք է նշեմ, որ այս զեկույցն էլ դարձյալ Հայաստանի և հայերի դիվանագիտության պարտությունն է:

 – Պարոն Մինասյան, մայիսի 20-21-ին Չիկագոյում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ու այսօր Հայաստանում քննարկվում է, թե արդյոք Սերժ- Սարգսյանը կմասնակցի՞ այդ գագաթաժողովին թե՞ ոչ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել է, որ չի գնալու Չիկագո: Ըստ Ձեզ` ո՞րն է ճիշտ՝ գնա՞լը, թե՞ չգնալը: Կա նաև տեղեկություն, որ այս գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն ցանկանում է փոփոխություն մտցնել Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունված տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ կոմյունիկեում, որտեղ այն ժամանակ տարածքային ամբողջականությունը նշվում էր,  իսկ ինքնորոշման իրավունքը` բացակայում:

 – Միշտ լավ է, երբ երկրի ղեկավարը մասնակցում է նման մակարդակի միջոցառումներին, մանավանդ որ Ռուսաստանի նախագահը չի մասնակցելու, և եթե Հայաստանն ուզում է լինել և ընկալվել որպես ինքնիշխան պետություն, ապա պետք է սեփական շահերով առաջնորդվի և ոչ թե հետևի Ռուսաստանի քայլերին: Սերժ Սարգսյանը պիտի մասնակցի այդ գագաթնաժողովին: Ինչ վերաբերում է կոմյունիկեում նախատեսվող փոփոխությանը, ապա դա պետք է հարցնել Հայաստանի դիվանագիտությանը, որովհետև հենց իրենք են կոչված պաշտպանելու հայկական շահերը, բայց ես մի բան կարող եմ ասել, որ եթե Հայաստանը չմասնակցի, ապա ուրիշ մեկն այնտեղ չի ներկայացնելու ու պաշտպանելու Հայաստանի շահերը՝ սա է իրականությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում