Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Եգիպտոսի, Թունիսի, Լիբանանի և Եմենի դեպքերը:
Նրանք հաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ այդ երկրների ժողովուրդների` «օրինական և բնական ժողովրդավարական իրավունքների» պահանջը պետք է ճանաչվի իրենց երկրների ղեկավարների կողմից:
Կողմերը նաև շեշտել են, որ անկայունությունը կվտանգի տարածաշրջանային երկրների անվտանգությունը, և որոշել են ավելի հաճախ քննարկել այս հարցերը: