49-ամյա կինը կարող է դատապարտվել 90 օրվա ազատազրկման, քանի որ մերկ շրջել է անտառանյութերի խանութում:
Daily Mail-ը գրում է, որ Նյու Յորքում ապրող Բարբարա Լաֆլորն, անշուշտ, ապշեցրել է մյուս հաճախորդներին և խանութի աշխատակիցներին, երբ մերկ վիճակում սկսել է քայլել խանութում, վաճառողուհուն բարի օր է մաղթել և հարցրել է, թե ժամը քանիսն է: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը:
Մեղադրանքներին Լաֆլորը պատասխանել է, որ իրավունք ունի մերկ լինելու, քանի որ ինքն այդպես է ինքնարտահայտվում:
Երբ ոստիկանները եկել են, նա արդեն հագնված է եղել: Կնոջը ձերբակալել են, բայց նա պետք է մյուս շաբաթ դատարանի առաջ կանգնի: