Խանդն առհասարակ սիրո ուղեկիցն է։ Սակայն խանդի երկու տեսակ է լինում։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը և պարզաբանեց.
«Խանդը նորմալ և ինչ-որ տեղ դիմացինի համար նորմալ զգացողություն է, երբ նորմայի սահմանները պահպանվում են։ Այսինքն` կան լուրջ պատճառներ, որոնք խանդ են առաջացնում։
Բայց խանդը շատ հաճախ ինքն իր դեմ է աշխատում, դառնում ոչ ռեալիստական։ Հոգեթերապիայի մեջ հայտնի է խանդի զառանցանքը։ Նման խանդի հիմքում ընկած է թերարժեքությունը, ինչի արդյունքում տվյալ կինը կամ տղամարդը իր կողակցի կողքին իրեն վստահ չի զգում։
Սակայն ռեալիստականի դեպքում այն ընդունելի է և որոշ դեպքում նաև ցանկալի երևույթ»։










































