Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հարութ Սասունյան. Եգիպտահայերը՝ փոքրաթիվ, սակայն վճռական, ի հեճուկս երկրում տիրող խառնաշփոթ իրավիճակին

Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից: Առաջնորդ հայրը` ի դեմս Թեմական Խորհրդի, ինձ հրավիրել էր ելույթ ունենալու որպես գլխավոր բանախոս Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հուշատոնին: Որոշ մտավախությամբ ընդունեցի Եգիպտոս ուղևորվելու այդ հրավերը` նկատի ունենալով խառնաշփոթ իրավիճակը նախագահ Հոսնի Մուբարաքի 30 տարվա բռնապետական իշխանությունը տապալվելուց հետո:

Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը ինձ վստահեցրեց, որ երկրում խաղաղ մթնոլորտ է և որհամայնքն անհամբեր սպասում է իմ այցին, քանի որ նրանք հետևում են տեղի հայկական թերթերում հրատարակվող իմ հոդվածներին:

Կահիրե ժամանելուն պես այցելեցի Առաջնորդարան և Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպեցի մի ծանոթ դեմքի՝ դեսպան Արմեն Մելքոնյանին. իմ վաղեմի ընկերը, ով տասնամյակ առաջ Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր Լոս Անջելոսում: Նեղոս գետի վրա գտնվող նավ ռեստորանում Առաջնորդի և Դեսպանի հետ հաճելի ճաշից հետո երեկոս անցկացրեցի Կահիրեի մի հսկայական առևտրի կենտրոնում` նոr շորեր գնելով, քանի որ British Airways ավիաուղին կորցրել էր ճամպրուկս: Մերժեցի գնել ինձ առաջարկված այն շորերը, որոնք կրում էին «արտադրված է Թուրքիայում» պիտակը:

Կահիրեն խիտ բնակեցված քաղաք է, որն ունի 17 միլիոն բնակչություն: Փոքր տարածություն ճամպորդելու համար պահանջվում է ավելի քան մեկ ժամ: Ճանապարհային լուսաֆորների մեծ մասը չեն աշխատում և փողոցներում չկան ոստիկաններ: Կահիրեի ամենացնցող վայրը «Մեռյալների քաղաքն է». գերեզմանատուն, որտեղ տասնյակ հազարավոր ողջ մարդիկ ապրում են գերեզմանների միջև: Զարմանալիորեն գերեզմանների վրա տեղադրվել են արբանյակային ափսեներ: Գերեզմանատան այդ թշվառ բնակիչները ի՞նչպես են կարողանում վճարել արբանյակային հեռուստացույցի ծախսը:

Ապրիլի 28-ի երեկոյան ելույթ ունեցա Կահիրեում Հայոց ցեղասպանության հուշատոնին «Ցեղասպանության ճանաչում, թե՞ արդարության հետապնդում» թեմայով: Հաջորդ օրն ուղևորվեցի դեպի պատմական Ալեքսանդրիա քաղաք, որտեղ հայկական համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը հանդես եկա նմանատիպ ելույթով:

Վերադառնալով Կահիրե` մայիսի 2-ին մասնակցեցի «ժողովրդային հանդիպում-զրույցի», որի ընթացքում համայնքի անդամներն ինձ ուղղեցին իրենց հարցերն այժմեական հայկական խնդիրների վերաբերյալ: Զարմանալի չէ, որ այն անխուսափելի հարցը, որը գրեթե միշտ ինձ հարցնում են իմ բոլոր ելույթների ընթացքում, նաև բարձրացվեց Կահիրեում և Ալեքսանդրիայում. «Արդյո՞ք հայերը զրկվում են ցեղասպանության փոխհատուցումը պահանջելու իրենց իրավունքից 100 տարի հետո»: Պատասխանս միանշանակ ՈՉ էր… Համաձայն միջազգային օրենքի՝ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չի ճանաչում:

Ճանապարհորդությանս ամենահիշարժան պահերից մեկը Կահիրեում շնորհանդեսն էր իմ գրքի արաբերեն տպագրության, որը նախօրոք հրատարակվել էր Բեյրութում` «Հայոց ցեղասպանություն. Աշխարհը բարձրաձայնում է. 1915-2005, Փաստաթղթեր և Հռչակագրեր» վերնագրով: Գրքի հրատարակման կապակցությամբ կազմակերպված հյուրասիրությունը տեղի ունեցավ Հայաստանի դեսպանատանը, այլ դեսպանատների և եգիպտական լրատվամիջոցների ներկայացուցիչների, համալսարանների դասախոսների, հայկական համայնքի ղեկավարների և կղերականների ներկայությամբ: Իրենց հակիրճ խոսքն ասացին դեսպան Մելքոնյանն ու պրոֆեսոր Մոհամմադ Ռիֆաաթ ալ Իմամը , որ գրել էր գրքի նախաբանը, որին հաջորդեց իմ եզրափակող ելույթը: Կահիրեում գտնվելու ժամանակ բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, որոնք արաբերեն, անգլերեն և հայերեն լեզուներով հրատարակվել են տեղական թերթերում:

Պատիվ ունեցա այցելել Հուսաբեր և Արև թերթերի իմ գործընկերներին: Ես նաև հուզիչ այց ունեցա Գալուստյան ազգային վարժարան, որն ուսանողների սակավաթվության պատճառով մի քանի օրից պատրաստվում էր փակել իր դռները 150 տարի համայնքի կրթական պահանջներին ծառայելուց հետո: Գալուստյանը կմիավորվի Կահիրեի Նուբարյան վարժարանի հետ:

Հայկական համայնքն ապահով է Եգիպտոսում, սակայն պայքարում է հաղթահարել երկրում տիրող անիշխանությանը, որն աստիճանաբար ձևափոխվում է զինվորականից դեպի քաղաքացիական վարչակարգ: Նորակազմ խորհրդարանը, որտեղ գերակշռում են մուսուլմանական եղբայրությունն ու սալաֆիստները, հնարավոր է ցրվի և փոխարինվի ավելի ներկայացուցչական մարմնով: Այս ամսվա վերջերին եգիպտացիները հնարավորություն ունեն ընտրել երկրի նախագահին, ով կկարողանա համարձակ նախաձեռնություններ ձեռնարկել բուժելու հին և փառավոր երկրի բազմաթիվ ախտերը:

Վերջին տասնամյակներին հայերի մի հոծ զանգված լքեց Եգիպտոսը Միացյալ Նահանգների, Կանադայի և Ավստրալիայի ավելի հանգիստ ափերում բնակվելու համար: Մինչդեռ նրանք, ովքեր շարունակում են ապրել երկրում, ամեն ինչ անում են պահպանելու իրենց լեզուն, կրոնը և ազգային ավանդույթները: Բարեբախտաբար տեղի հայկական կազմակերպությունները օգտվում են ընդարձակ հողատարածքների շահույթներից, որոնք տասնամյակներ առաջ իրենց ժառանգություն են թողել հայ հարուստ գործարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի Կառավարության և սփյուռքահայության պարտականությունն է օգնության ձեռք մեկնել Կահիրեում և Ալեքսանդրիայում բնակվող իրենց հայրենակիցներին և թույլ չտալ, որ այս երբեմնի կենսունակ համայնքները վերածվեն ռեսուրսներով լի, սակայն ամայացած քաղաքների, որոնցից միայն մի քանիսը կօգտվեն:

Հեղինակը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրն է

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում