Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հոկտեմբերի 27. հերթական տարելից եւ անպատասխան հարցեր

Լրանում է հայոց խորհրդարանում ահաբեկչության 11 տարին:
Երկիրը հիշում է այն օրը, որը խլեց պետական առաջնորդների` խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի կյանքը: Նրանց լեգիտիմությունը կասկածից վեր էր, քանի որ նրանք ստացել էին ընտրողների մեծամասնության քվեները, եւ այդ մեծամասնությունը ոչ միայն համաձայն էր ընտրության արդյունքներին, այլեւ չէր կասկածում, որ իրենց քվեն հաշվի է առնվել:
Շատերն են հնչեցնում բազմիցս բարձրաձայնված հարցերը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել: Ընդ որում, հարց տվողների թիվն ավելի կմեծանա, քանի որ ողբերգական տարելիցը կհիշեն Աստրախանում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպման համապատկերին: Իսկ «Ինչո՞ւ հենց հոկտեմբերի 27-ին» հարցը շատերի մտքով կանցնի: Հարցը կծագի, ու կհիշեն Լոնդոնում պոլոնիումից թունավորված Ալեքսանդր Լիտվինենկոյին, որն իր հարցազրույցներից մեկում բառացիորեն ասել էր հետեւյալը. «Որոշակի քաղաքական նպատակների հասնելու համար ռուսաստանյան հատուկ ծառայությունները հաճախ են դիմում նման դիվերսիոն գործողությունների: Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարներից շատերին է հայտնի, որ 1999թ. հայոց խորհրդարանում տեղի ունեցած սպանդը կազմակերպվել էր մեկ այլ հատուկ ծառայության` ՊՀՎ-ի (ԳՌՈՒ) կողմից: Այդ հատուկ գործողության միջոցով Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը հաջողվեց կանխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսքը վերաբերում էր ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում նախագահներ Հ.Ալիեւի եւ Ռ.Քոչարյանի միջեւ կոմյունիկեի ստորագրմանը: Կարգավորման գործընթացը դուրս էր եկել Ռուսաստանի վերահսկողությունից, ինչն էլ ռուսաստանյան հատուկ ծառայություններին դրդեց հատուկ գործողություն իրականացնել հայոց խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»:
Այդպես էլ ոչ մեկը չցնցվեց… Ուրեմն ինչո՞ւ պիտի հիշեն: Երբ ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարեցին ԱՄՆ-ում ռուսաստանյան լրտեսական ցանց բացահայտելու մասին, ամսաթիվը, ինչպես հայտարարեց նախարար Լավրովը, ընտրվել էր «առանձնակի նրբագեղությամբ»: Պետք է ասել, որ եռակողմ ձեւաչափով աստրախանյան հանդիպման ամսաթիվը եւս ընտրվել է ոչ պակաս նրբագեղությամբ: Խորհրդարանի նիստերի նորոգված դահլիճում, որտեղ 11 տարի առաջ հեղված արյունը մնաց նոր սվաղի ու ներկի տակ, ութ հոգիներ են սավառնում` անդադար հնչեցնելով նույն անպատասխան հարցերը` Համլետի հոր ուրվականի պես…
Այն ժամանակ նույնպես ղարաբաղյան հարցը կտրուկ էր դրված եւ կարող էր Հայաստանում ոչ միայն պայթեցնել ներքաղաքական իրավիճակը, այլեւ տեկտոնյան սալերը տեղաշարժել տարածաշրջանային քաղաքականության մեջ: «Ո՞վ է ստորագրելու», – հարց էին տալիս ոմանք: Մյուսներին հետաքրքրում էր. «Արդյո՞ք առհասարակ ստորագրվելու է»:
Այս անգամ Աստրախանն է` Աստանայից առաջ, ամենատարբեր գագաթնաժողովներ, դարձյալ իշխանության խնդիրներ Ռուսաստանում, դարձյալ «Ի՞նչ անել», դարձյալ «Ո՞վ է մեղավոր», եւ անպայման «Դու ինձ հարգո՞ւմ ես»:
Իսկ հետո՞: Կապրենք, կտեսնենք: Վլադիմիր Պուտինը, այն ժամանակ Երեւան գալով, ասել էր, թե զոհվել են Ռուսաստանի բարեկամները: Հիմա նա նման բան չի ասի. իշխանության մեջ միայն վասալներ են մնացել: Վասալները բարեկամներ չեն կարող լինել: Չեն կարող լինել նույնիսկ Ռուսաստանի, նույնիսկ` Պուտինի բարեկամները:
«Առաջին լրատվական»
www.1in.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում