Ուկրաինայի վերահսկողական ծառայությունը բացահայտել է, թե 2008-2009 թթ. և 2010 թ. առաջին եռամսյակում` նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կառավարման տարիներին, պետությունը ֆինանսական որքան վնաս է կրել:
Պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 12 մլրդ դոլար: Նախկին վարչապետը, արդարացնելով իրեն, ասել է. «Հարգելի ընկերներ, եթե մենք հետևեինք բոլոր օրենքներին, ապա մենք առաջընթաց չէինք ունենա»:
Կառավարության նիստերի սղագրությունները վկայում են, որ բյուջետային միջոցների անօրինական սխեմաների օգտագործումը նախկին վարչապետն անձամբ է պարտադրել:
«Ներքին գործերի նախարարությանը ես խնդրում եմ ստեղծել հատուկ ջոկատներ, որոնք ճնշում կգործադրեն ձեռնարկությունների վրա: Քրեական գործ սկսեք, մարդկանց 3-4 օր անազատության մեջ պահեք»,- կառավարության նիստերից մեկի ժամանակ հրահանգել է Տիմոշենկոն:
Այս պահին նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ հարուցված է երկու քրեական գործ:
Այս մասին հաղորդում է RBC-ն: