Friday, 17 05 2024
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ

Լյուդմիլա Սարգսյանը սովետական մարդ է, ի՞նչ է անելու Ազգային ժողովում

«Որևէ ՀԱԿ նվիրյալ կարո՞ղ է ինձ բացատրել, թե ի՞նչ կարող է տալ մեր ժողովրդին ՀԱԿ ցուցակով Ազգային ժողով մտած Լյուդմիլա Սարգսյանը». Facebook-ի իր էջում նման գրառում էր կատարել ազգագրագետ Աղասի Թադևոսյանը, որը թեև արժանացել էր like-երի, սակայն ՀԱԿ նվիրյալներից որևէ մեկն այդպես էլ չէր կարողացել բացատրել:

– Աղասի, ինչո՞ւ Ձեզ մոտ տարակուսանք առաջացրեց հատկապես ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի՝ Ազգային ժողովում հայտնվելը, պակաս խելացի է, քան մյուսնե՞րը:

– ՀԱԿ-ն իր կազմից կարող էր գտնել ավելի նոր, երիտասարդ, վառ դեմքեր, որոնք սովետական սերունդ չեն ներկայացնում: Այդ սերունդն արդեն ինչ-որ կարող էր ասել` ասել է և սպառված սերունդ է: Բացի այդ, հաշվի առնելով Լյուդմիլա Սարգսյանի կողմից հնչեցրած՝ մեզ համար նախընտրելի թեկնածուն Վլադիմիր Պուտինն է, որ Ռուսաստանն իրոք ուժեղ ձեռք է, սրանք նոր գաղութատիրական արտահայտություններ են: Անձամբ ես չեմ գտնում, որ նա կարող է օգտակար գործունեություն ծավալել մեր հասարակության համար, քանի որ Հայաստանին նոր իդեաներ են պետք, որոնք կօգնեն Հայաստանին ինտեգրվելու զարգացող աշխարհին, ոչ թե հետամնաց Ռուսաստանին: Իսկ Լյուդմիլա Սարգսյանն այն հիմնական գործիչներից է, որը Հայաստանում Ռուսաստանի գովքն անողն է, որը Հայաստանի համար, իմ տեսանկյունից, ամենաանցանկալի ընտրություններից մեկն է: Իսկ այն քաղաքական գործիչը, որն արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ապագան կապում է բացառապես Ռուսաստանի հետ այդ աստիճանի նվիրվածությամբ, որը սովետական տիպի նվիրվածություն է, ես դրա մեջ չեմ տեսնում նոր մարդ, նա սովետական մարդ է: Այդ տիպի արտաքին քաղաքականության հակվածություն ունեցողը չի կարող ներքին քաղաքականության մեջ դրական որևէ բան անել, որովհետև ներքին քաղաքականությունը որոշվում է արտաքին քաղաքական ստրատեգիաներով: Երկիրն իր ներքին գործունեությունը կազմակերպում է, որ իրականացնի աշխարհին ուղղված իր նպատակները: Դրա համար ամենազարմանալին ինձ համար այն է, որ ՀԱԿ-ը Լյուդմիլային է առաջարկում, այն դեպքում, երբ ՀԱԿ-ում կան 30-35 տարեկան նոր սերնդի գործիչներ, թող նրանք գնային և նոր խոսք ասեին: Ինչ պարտադիր պայման է նրա՝ Ազգային ժողով գնալը:

– Սակայն տղամարդկանց մեջ էլ 40 և ավելի տարիքի են, այդ թվում` Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանը և մյուսները:

– ՀԱԿ-ի ցուցակը շատ տխուր ցուցակ է: Ես առանձնապես հաջող քայլ չեմ համարում Հրանտ Բագրատյանի այնտեղ հայտնվելը: Չնայած ինքը քիչ թե շատ մասնագետ է, բայց ավելի լավ կլինի նոր սերնդի տնտեսագետներ այնտեղ հայտնվեն: Այս ցուցակով տպավորություն է, որ ՀԱԿ-ը ռեսուրս չունի: Դա նույնն է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում բերեն խաղալու 73 թվի չեմպիոններին նրա համար, որ ինչ-որ մի անգամ չեմպիոն են եղել, ինչ-որ անուն ունեն, հեղինակություն:

– Այսինքն՝ պետք է խնդիր դնեին Ազգային ժողովում դեմքերը թարմացնելու, արդիականացնելու առումով:

– Այո՛, դեմքերը թարմացնելու կարիք կա Ազգային ժողովում, բայց ինչու եմ հատկապես Լյուդմիլա Սարգսյանին նշել՝ հատկապես նկատի ունեմ իր պրոռուսական արտաքին կուրսը: Իսկ գործիչը, որը հստակ արտահայտված պրոռուսականություն ունի, նա չի կարող նոր բան անել Հայաստանում: Մենք սովետական մենթալիտետն անընդհատ վերարտադրում ենք իշխանության կառույցներում, իսկ եթե դա մի օր չվերացնենք, հնարավոր չի լինելու փոխել երկրի ներքին քաղաքականությունը:

– Մի կողմից քննադատվում է «Ժառանգություն» կուսակցության նոր ցուցակը, մյուս կողմից` ՀԱԿ-ի հին ցուցակը: Ինչպե՞ս հասկանալ:

– Ճիշտն ասած` ցուցակները չեմ նայել և երևի չնայեմ, քանի որ ժամանակս ափսոսում եմ պատգամավորների վրա ծախսել, իսկ գրածս պայմանավորված է Լյուդմիլայի կոնսերվատիվ, ռուսական ձգտումներով, դրա համար հատուկ նրան եմ շեշտադրում անում:

– Սակայն այս անգամ Ազգային ժողովում կանանց ներկայությունը 20 տոկոսով ապահովված կլինի, գուցե այս ամենը նոր իրավիճա՞կ ստեղծի:

– Կանանց ներկայությունը Ազգային ժողովում դա ֆիզիոլոգիապես չի նշանակում կինը պետք է խորհրդարանում լինի, որովհետև մեր կանանցից շատերը, այդ թվում՝ խորհրդարանում գտնվողները մենթալիտետով պատրիարխալ արժեքների կրողներ են: Այստեղ խնդիրը նոր մտածողություն ունեցող կանանց մասին է, որոնք կարող են կնոջ իրավահավասարությունը, կնոջ գենդերային տեսանկյունից հավասարությունը, սոցիալական դերակատարությունը ամեն ինչը նոր հայացքներով ներկայացնել: Այդ տեսակի կին ես քանակի մեջ շատ քիչ եմ տեսնում: Այսինքն` առանձնապես բան չեն փոխելու: Համարյա չեն նկատվում նման կանայք, եթե Զարուհուն թողնեն «ժառանգականները», միակ մարդը Զարուհին է, որին ես կառանձնացնեի, մնացածը նույնն են, մտածողությունը, աշխարհայացքը տեղական պատրիարխալ մտածողությունն է, որը և սովետական շրջանից է ժառանգված և ունի ազգայնական կոնսերվատիվ հիմքեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում