Saturday, 13 06 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից

Ինչպես և կանխատեսվում էր, բախումները Եգիպտոսում չեն դադարում

Ինչպես հաղորդում են համաշխարհային լրատվամիջոցները, առավոտյան բախումները շարունակվել են: Այս մասին «Առաջին լրատվական»-ն իր կանխատեսումները տվել էր` նշելով, որ միայն Մուբարաքի հրաժարականը կստիպի ցուցարարներին վերադառնալ իրենց տները, քանի որ Եգիպտոսում բոլորը գիտակցում են, որ կառավարության ղեկավարը ոչ թե հրաժարական տված Ահմեդ Նազիֆն է, այլ հենց երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը:

Al-Jazeera հեռուստաընկերության փոխանցմամբ, ոստիկանությունն ու զինվորականները մեծ դժվարությամբ, բայց պահում են երկրի ամենամեծ հրապարակներից մեկը` «Ազատության» հրապարակը («Թահրիր»): Մի քանի հազար մարդ է հավաքվել հրապարակի մերձակա փողոցներում` կրկին պահանջելով Մուբարաքի հրաժարականը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկվա բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Նախորդ հաղորդագրության մեջ մենք հայտնել էինք 32-ի մասին: Հաստատվել է երկու երեխայի մահվան մասին լուրը: Այս թվի արագ աճը կարող է լրացուցիչ ազդակ հանդիսանալ նոր` մեծածավալ բախումների համար, քանի որ Մուբարաքն իր ուղերձում չնշեց, թե ով է այս ամենի պատասխանատուն ու չստանձնեց պատասխանատվությունը:

Հենց նոր ձևականորեն կառավարությունը պաշտոնապես հայտարարեց հրաժարականի մասին: Մտահոգիչ են նաև տեղեկությունները մյուս խոշոր քաղաքից` Ալեքսանդրիայից, որտեղ շարունակվում են բախումները:

Այստեղ նաև հայտնի է դարձել, որ զոհվածների մեծ մասը ոստիկաններ են:

Քիչ առաջ նաև հայտնի է դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հրահանգել է իր նախարարներին և այլ պաշտոնյաներին` կարծիք չհայտնել Եգիպտոսի դեպքերի վերաբերյալ: Եգիպտոսը Իսրայելի համար այն քիչ արաբական երկրներից է, որը մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ դեռ 1979թ. խաղաղության պայմանագիր է կնքել այս երկրի հետ, իսկ Մուբարաքը ավանդաբար լավ հարաբերություններ ունի տեղի քաղաքական իշխանությունների հետ:

Իսրայելի տարածաշրջանային և կենսական շահերի համար մեծ հարված կլինի, եթե Եգիպտոսում իշխանափոխություն լինի:

Առավոտյան նաև հայտնի է դարձել, որ սկսել է մասամբ աշխատել բջջային կապը, ինչը կդյուրացնի ցուցարարների կազմակերպչական աշխատանքների իրականացումը: Երեկ ամբողջ օրվա ընթացքում չի գործել ո՛չ հեռախոսային, ո՛չ էլ ինտերնետ կապը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում