«ԲՀԿ-ն կոալիցիա մտնելու շուրջ բաժանվել է երկու թևի՝ քոչարյանական թևը չի ուզում մտնել, իսկ ծառուկյանական թևը կողմնակից է իշխանության մաս դառնալուն»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հետաքրքիր է, որ քոչարյանական թևի կազմում են ոչ միայն Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը, այլև ծնունդով ջավախեցի, ԲՀԿ համամասնական ցուցակի 12-րդ տեղում գտնվող Ստեփան Մարգարյանը: Վերջինս օրեր առաջ հարցազրույց էր տվել և դեմ արտահայտվել կոալիցիոն համաձայնությանը: Ասում են՝ պատրաստ է անգամ կոալիցիայի դեպքում վայր դնել մանդատը»: